Նախասերմնային հեղուկ

Նախասերմնային հեղուկ ը (Pre-ejaculate, Pre-cum, предэякулят, пред семенная жидкость) տղամարդկանց մոտ սեռական հարաբերության կամ ձեռնաշարժման ժամանակ մինչ սերմնաժայթքումը արտադրվող թափանցիկ հեղուկն է, որը արտադրվում է   Կուպերյան և Լիտրեի գեղձերի կողմից, որոնք անցքերով բացվում են միզուկի լուսանցքի մեջ։

Դուք չեք կարող զգալ նախասերմնային հեղուկի դուրս գալը անդամից և չեք կարող կառավարել այն։ Այս հեղուկի ծավալը կարող է լինել շատ տարբեր կախված անհատից և սեռական գրգռվածության աստիճանից, այն տատանվում է մի քանի կաթիլից մինչ 5մլ։ (Նախասերմնային հեղուկ)

  • Նախասերմնային հեղուկ ը նեյտրալիզացնում է տղամարդկանց միզուկում թթվային միջավայրը։ Մեզը հաճախ թթվային է և թողնում է թթվային մնացորդներ միզուկում։ Սերմնահեղուկի համար միզուկի թթվային միջավայրը կործանարար է, այդ պատճառով նախասերմնային հեղուկը ապահովում է միզուկի հիմնային միջավայրը։
  • Նախասերմնային հեղուկը պարունակում է գլիկոպրոտեին, որը սեռական հարաբերության ժամանակ հանդիսանում է լուբրիկանտ։
  • Կանանց հեշտոցում միջավայրը թթվային է և ոչ բարենպաստ սերմնահեղուկի համար։ Նախասերմնային հեղուկը բուֆերի դեր է կատարում  նպաստելով հեշտոցի թթվային միջավայրի չեզոքացմանը և օգնում է սերմնաբջիջների ողջ և ակտիվ մնալուն։

Սեռական հարաբերության ժամանակ հղիությունից խուսափելու նպատակով տղամարդիկ ընդհատում են սեռական ակտը, որը կոչվում է coitus interruptus, որի ժամանակ փորձում են մինչ սերմնաժայթքումը առնանդամը դուրս հանել հեշտոցից։

Հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ տղամարդկանց 17-41%-ի մոտ նախասերմնային հեղուկում կարող են լինել սպերմատոզոիդներ և առաջացնել հղիություն։ (Նախասերմնային հեղուկ)

Այն դեպքերում, երբ սերմնաժայթքումից հետո կրկին լինում է սեռական հարաբերություն՝ նախասերմնային հեղուկում սպերմատազոիդների քանակը լինում է շատ ավելի և հղիանալու հավանականությունը ավելի է մեծանում։

Coitus interruptus-ը կամ ընդհատվող սեռական հարաբերությունը չի համարվում կոնտրացեպցիայի (բեղմնականխման) մեթոդ։