ԿԵՆՍԱԳՐՈւԹՅՈւՆ

  • 2015-2018 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ ուրոլոգիա և անդրոլոգիա մասնագիտությամբ
  • 2013-2015 Հայկական բժշկական ինստիտուտ, մագիստրատուրա
  • 2008-2013 Հայկական բժշկական ինստիտուտ, բակալավրիատ
  • 2020-2022 ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, կլինիկական օրդինատուրա՝ ուռուցքաբանություն մասնագիտությամբ

Վերապատրաստումներ

  • 2016 Վերապատրաստման դասընթաց՝ ուրոլոգիական ռոբոտիկ վիրաբուժության բնագավառում, Ալմազովի կենտրոն, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան
  • 2016 Վերապատրաստման դասընթաց՝ ուրոլոգիական լապարոսկոպիկ և բաց վիրաբուժության բնագավառում, 26-րդ պետական հիվանդանոց, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան
  • 2018 Մաստեր կլաս՝ «Առնանդամի, ամորձիների, միզապարկի քաղցկեղի և վերին միզուղիների կարցինոմայի ախտորոշում և բուժում», Ամերիկա-ավստրիական հիմնադրամ, Բաց բժշկական ինստիտուտ, Զալցբուրգ, Ավստրիա
  • 2018 Ուրոլոգիական ռեզիդենտների 16-րդ եվրոպական կրթական ծրագիր (EUREP 2018), Պրահա, Չեխիա
  • 2019 Վերապատրաստում, Վիեննայի գլխավոր հիվանդանոց (AKH), Վիեննա, Ավստրիա
  • 2019 Սեմինար՝ «Համակարգային թերապիան ուրոլոգիական ուռուցքաբանության մեջ», Վիեննա, Ավստրիա

մասնագիտական գործունեություն

  • 2022-ից «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոն, ուրոլոգ/անդրոլոգ/օնկոուրոլոգ (ընդհանուր, էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ)
  • 2022-ից «Աջափնյակ» բժշկական կենտրոն, ուրոլոգ/անդրոլոգ/օնկոուրոլոգ (ընդհանուր, էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ)
  • 2021-ից «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ, ուրոլոգ
  • 2020-2022 Մխիթար Գոշ համալսարան, ուրոլոգիա մասնագիտության անգլերենով դասավանդում արտասահմանցի ուսանողներին
  • 2019-2022 Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ուրոլոգ/անդրոլոգ/օնկոուրոլոգ (ընդհանուր, էնդոսկոպիկ, լապարասկոպիկ)
  • 2016 ԵՊՀ կայուն զարգացման կենտրոն, բժշկական փորձագետ
  • 2015-2016 Երևանի շտապօգնություն, բժիշկ
  • 2012-2015 Երևանի շտապօգնություն, ֆելդշեր
  • 2013 «36.6» դեղատուն, դեղագետ

կոնֆերանսներ

  • 2016 «Ժամանակակից հարմաշկային և տրանսուրետրալ վիրաբուժություն», համագումար՝ «Էնդոուրոլոգիա և նոր տեխնոլոգիաներ» թեմայով, Դոնի Ռոստով, Ռուսաստան
  • 2016 «Շագանակագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից մոտեցումները», Թբիլիսի, Վրաստան
  • 2019 «Հակասություններ ուրոլոգիական ուռուցքաբանության մեջ» գիտական ժողով, Վիեննա, Ավստրիա

անդամակցություններ

  • 2017-ից Ուրոլոգիական ամերիկյան ասոցիացիայի անդամ
  • 2015-ից Ուրոլոգիական հայկական ասոցիացիայի անդամ
  • 2015-ից Ուրոլոգիական եվրոպական ասոցիացիայի անդամ

Աշխատելով ուրոլոգիական հիվանդություններ ունեցող անձանց հետ հաճախակի առնչվում ենք այնպիսի խնդիրների հետ ինչպիսիք են՝ սեռավարակներ, անպտղություն, շագանակագեղձի բարորակ գերաճ (ադենոմա), միզաքարային հիվանդություն և միզասեռական համակարգի չարորակ ուռուցքային հիվանդություններ:

Չարորակ ուռուցքային հիվանդություններից երիտասարդների մոտ հաճախ հանդիպում է ամորձիների քաղցկեղը, իսկ տարեցների մոտ՝ միզապարկի, շագանակագեղձի և երիկամային քաղցկեղները։ Ուրոլոգիական ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժման դեպքում վիրահատության ընթացքը կարող է հղի լինել բարդ և անկանխատեսելի ընթացքով, այդ իսկ պատճառով կարևոր է, որ բժիշկն ունենա էնդոսկոպիկ, լապարասկոպիկ եվ բաց վիրահատությունների իրականացման մեծ փորձ:

Վիրահատության ընթացքում կարող է կարիք լինել, որ մեկ մեթոդը փոխարինի մյուսին, որպեսզի ունենանք ցանկալի արդյունք։ Եվրոպական եվ ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիաների ակտիվ անդամ եմ, հաճախակի մասնակցում եմ արտասահմանյան ուսուցողական ծրագրերին։ Վերապատրաստման ծրագրերի նպատակը փորձի փոխանակումն է, հմտությունների ավելացումը, որը օգնում է երիտասարդ բժիշկներին կուտակել գիտելիքների և փորձի հսկայական պաշար, որը առավելապես անհրաժեշտ է բարդ վիրահատություններ կատարելիս։ Այդ վերապատրաստումների արդյունքում ձևավորվել ենք աշխարհի տարբեր երկրների ուրոլոգների կազմված մեծ խումբ, որտեղ հաճախակի քննարկում ենք բարդ կլինիկական դեպքեր։ Այդ քննարկումների ժամանակ ամեն ներկայացուցիչ կիսվում է իր փորձով և գիտելիքներով, ինչով մեկս մյուսիս օգնում ենք ճիշտ որոշումներ կայացնել և այդ գիտելիքները ներդնել պրակտիկայում:

Բարդ վիրահատություններ,
որոնք կատարել է բժիշկ ուրոլոգ Չախոյանը

երիկամի քաղցկեղի դեպքում

Երիկամի փոքր մինչև 7սմ ուռուցքների դեպքում նախընտրելի վիրահատության տարբերակ է երիկամի մասնահատումը, երբ հեռացվում է միայն ուռուցքը և պահպանվում երիկամը: Մեծ ուռուցքային գոյացությունների դեպքում կատարվում է երիկամի արմատական հեռացում: Վիրահատությունները կատարվում են լապարասկոպիկ եղանակով, որի արդյունքում ունենում ենք ավելի կարճ վիրահատության ժամանակ, փոքր կտրվածքներ և հիվանդը կարճ ժամանակ հետո գնում է տուն: Այն դեպքերում, երբ ուռուցքը լինում է շատ մեծ չափսերի և տեխնիկապես անհնար է լինում կատարել լապարասկոպիկ վիրահատություն — կատարվում է երիկամի հեռացում բաց եղանակով:

Միզապարկի քաղցկեղի դեպքում

Միզապարկում հիմնականում լինում են չարորակ ուռուցքներ, որոնց հիմնական ռիսկի գործոն է համարվում ծխելը: Միզապարկի ուռուցքների մեծ մասը հայտնաբերվում է առաջին փուլում և վիրահատությունը կատարվում է էնդոսկոպիկ եղանակով(TURB): Հեռացված գոյացությունը ուղարկվում է հիստոլոգիական հետազոտության, որի արդյունքում որոշվում է արդյոք հնարավոր է միզապարկը պահպանել, թե ոչ: Միզապարկի տեղային տարածված ուռուցքների դեպքում է ցուցված լինում միզապարկի արմատական հեռացում: Այս վիրահատության ժամանակ հեռացվում են միզապարկը և շագանակագեղձը ամբողջությամբ, որից հետո կատարվում է լիմֆատիկ հանգույցների հեռացում, որի կատարման մակարդակից և որակից է կախված հիվանդի հետագա կյանքի տևողությունը:

Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում

Միզապարկում հիմնականում լինում են չարորակ ուռուցքներ, որոնց հիմնական ռիսկի գործոն է համարվում ծխելը: Միզապարկի ուռուցքների մեծ մասը հայտնաբերվում է առաջին փուլում և վիրահատությունը կատարվում է էնդոսկոպիկ եղանակով(TURB): Հեռացված գոյացությունը ուղարկվում է հիստոլոգիական հետազոտության, որի արդյունքում որոշվում է արդյոք հնարավոր է միզապարկը պահպանել, թե ոչ: Միզապարկի տեղային տարածված ուռուցքների դեպքում է ցուցված լինում միզապարկի արմատական հեռացում: Այս վիրահատության ժամանակ հեռացվում են միզապարկը և շագանակագեղձը ամբողջությամբ, որից հետո կատարվում է լիմֆատիկ հանգույցների հեռացում, որի կատարման մակարդակից և որակից է կախված հիվանդի հետագա կյանքի տևողությունը: