Սեռավարակներ ը՝ որոնք հայտնի են որպես սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ կամ վեներական հիվանդություններ, հիմնականում փոխանցվում են սեռական ճանապարհով` հեշտոցային, օրալ կամ ուղիղ աղիքային հարաբերությունների​ միջոցով։ (Սեռավարակներ)

Ընդունված է կենտրոնանալ միայն հեշտոցային սեռական հարաբերությունից հետո առաջացած ինֆեկցիաների վրա, սակայն պետք է նշել այն փաստը, որ հեշտ է նաև ինֆեկցիայի անցումը բերանից՝ սեռական օրգաններ և հակառակը:

Սեռավարակների մեծ մասը սկզբնական շրջանում չեն արտահայտվում,​ ինչը մեծացնում է վարակը ուրիշներին փոխանցելու վտանգը։ Հիվանդության նախանշանների ու ախտանշանների շարքում կարող են լինել՝ հեշտոցային ​արտադրությունը, արտադրությունը​ միզուկից​, տհաճ հոտի առկայությունը,  սեռական օրգանների վրա կամ դրանց շրջանում խոցերի առկայությունը (մաշկի վրա), որովայնային ցավերը։ Վերը նկարագրված նշանները կարող են բացակայել կամ լինել թույլ արտահայտված,​ իսկ սրացման ժամանակ դառնալ խիստ արտայհայտված, որը կարող է պայմանավորված լինել օրգանիզմի իմունիտետի անկմամբ (ալկոհոլի չարաշահում, մրսածություն և այլն):

Եթե եղել է անպաշտպան սեռական հարաբերություն կամ պահպանակը պատռվել է սեռական հարաբերության ժամանակ, այդ դեպքում անհրաժեշտ է հնարավորինս շուտ անցնել ստուգիչ հետազոտություններ համապատասխան բժշկի մոտ։ (Սեռավարակներ)

Չի կարելի զբաղվել սեռական հարաբերությամբ առանց պահպանակի, ներառյալ օրալ կամ անալ սեռական հարաբերությունները։ Դուք կարող եք ունենալ սեռավարակ առանց դրա մասին իմանալու և զուգընկերոջը վարակել սեռական հարաբերության ժամանակ։ (Սեռավարակներ)

Տվյալ խնդիրների առաջացման դեպքում հիվանդների մեծ մասը խուսափում է դիմել բժշկի և արդյունքում բորբոքային պրոցեսը դառնում է խրոնիկական և բուժման ընթացքը դառնում է ավելի երկարատև և բարդ։ (Սեռավարակներ)

Մեր կլինիկա դիմելիս համոզված եղեք, որ ձեր անձնական տվյալները որևէ մեկը չի իմանալու և կլինիկա ձեր այցելության մասին ևս որևէ մեկը չի իմանալու։ Գաղտնիությունը ապահոված է։

Սեռավարակների հիմնական տեսակներն են ՝

  • Խլամիդիա
  • Գոնորեա
  • Տրիխոմոնիազ
  • Սեռական օրգանների գորտնուկներ
  • Սեռական օրգանների Հերպես
  • Սիֆիլիս
  • Մարդու պապիլոմավիրուս
  • Միկոպլազմա, Ուրեոպլազմա
  • Սնկային ախտահարումներ
  • Գարդներելա
  • Այլ ոչ սպեցիֆիկ ինֆեկցիաներ

Այն դեպքերում երբ ցանկանում եք ունենալ սեռական հարաբերություն առանց պահպանակի, անհրաժեշտ է անցնել համապատասխան հետազոտություններ, որոնք կփաստեն ձեր առողջական վիճակի մասին։ Զուգընկերները պետք է մեկը մյուսին ներկայացնեն սեռավարակների ստուգման թարմ հետազոտության տվյալներ, որից հետո կարող եք ունենալ սեռական հարաբերություն առանց պահպանակի: