Հոդվածներ
Միզային համակարգի ինֆեկցիոն հիվանդություններՄիզուղիների ինֆեկցիա տերմինը վերաբերվում է մի շարք կլինիկական իրավիճակների՝ սկսյալ անախտանիշ բակտերիուրիայից մինչ երիկամների արտահայտված թարախային բորբոքումներ, որոնք կարող են ավարտվել սեպսիսով (արյան վարակում)։ Միզուղիների ինֆեկցիաները գտնվում են ամենատարածված ինֆեկցիոն հիվանդությունների շարքում՝ համարվելով զգալի հոգս հասարակության համար։
Ամորձիների քաղցկեղԱմորձու քաղցկեղը ամորձիներից մեկնումեկում զարգացող չարորակ նորագոյացություն է: Ամորձիները արական սեռական զույգ գեղձեր են, որոնք սեռական հասունացումը սկսվելիս արտադրում են սերմնաբջիջներ (սպերմատոզոիդներ), ինչպես նաև արական սեռական հորմոն՝ տեստոստերոն, որով էլ պայմանավորված են արական սեռի երկրորդային հատկանիշները (դեմքի և մարմնի որոշ հատվածների մազակալում, ձայնի փոփոխություն և այլն)։ (ամորձիների քաղցկեղ)
Միզապարկի քաղցկեղի մասինԱռավել հաճախ միզասեռական համակարգի օրգաններից ուռուցքային նորագոյացությունները առաջանում են շագանակագեղձում, միզապարկում և երիկամներում: Համաշխարհային վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում առավել հաճախ հանդիպում է շագանակագեղձի քաղցկեղը, սակայն Հայաստանի վիճակագրությունը հակասում է համաշխարհային տվյալներին․ մեր երկրում ավելի տարածված է միզապարկի քաղցկեղը:
Վաղաժամ սերմնաժայթքումՎաղաժամ սերմնաժայթքումը ամենահաճախ հանդիպող սեռական խնդիրներից է, որը հանդիպում է 40 տարեկանից երիտասարդ տղամարդկանց 30-70%-ի մոտ։ Վաղաժամ սերմնաժայթքում կարող է լինել ձեռքբերովի և մշտական։
ՑիստիտՑիստիտ ը դա միզապարկի բորբոքումն է, որի հիմքում ընկած է միզապարկի լորձաթաղանթի բակտերիալ բորբոքումը: Ցիստիտն ավելի հաճախ զարգանում է կանանց մոտ, քանի որ կանանց միզուկը ունի անատոմիական առանձնահատկություններ (կանանց միզուկը կարճ է, լայն և տեղակայված է հետանցքի մոտ), սակայն կարող է հանդիպել ինչպես տղամարդկանց, այնպես էլ երեխաների շրջանում:
ՍեռավարակներՍեռավարակներ ը՝ որոնք հայտնի են որպես սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ կամ վեներական հիվանդություններ, հիմնականում փոխանցվում են սեռական ճանապարհով` հեշտոցային, օրալ կամ ուղիղ աղիքային հարաբերությունների միջոցով։ (Սեռավարակներ)