Ամորձու քաղցկեղը ամորձիներից մեկնումեկում զարգացող չարորակ նորագոյացություն է: Ամորձիները արական սեռական զույգ գեղձեր են, որոնք սեռական հասունացումը սկսվելիս արտադրում են սերմնաբջիջներ (սպերմատոզոիդներ), ինչպես նաև արական սեռական հորմոն՝ տեստոստերոն, որով էլ պայմանավորված են արական սեռի երկրորդային հատկանիշները (դեմքի և մարմնի որոշ հատվածների մազակալում, ձայնի փոփոխություն և այլն)։ (ամորձիների քաղցկեղ)

Քաղցկեղը սովորաբար առաջանում է միայն մեկ ամորձում, սակայն կարող է հայտնվել երկուսում էլ: Ամորձու քաղցկեղը կարող է տարածվել մինչև ստամոքսի ավշային գեղձեր կամ այլ օրգան-համակարգեր, հատկապես՝ թոքեր:

Ամորձու քաղցկեղի տեսակները

Կան ամորձու քաղցկեղի տարբեր տեսակներ, որոնց անվանումները համապատասխանում են քաղցկեղային բջջի տեսակին: Ամենահաճախ հանդիպող տեսակը սեմինոման է: Ամորձու քաղցկեղի մյուս տեսակները խմբավորված են ոչ սեմինոմաների մեջ: Դրանք են՝ խորիոկարցինոմա, սաղմնային (էմբրիոնալ) կարցինոմա, տերատոմա, ուռուցքներ դեղնուցապարկից և այլն: Մեկ այլ նախաքաղցկեղային վիճակ, որը կոչվում է ներխողովակային սեռական բջիջների ներոպլազիա, կարող է 5 տարվա ընթացքում 1:2 հավանականությամբ վերածվել ամորձու քաղցկեղի: Այս վիճակը կարելի է հայտնաբերել միայն բիոպսիոն հետազոտությամբ:

Ամորձու քաղցկեղի ախտանիշները

Ամորձու քաղցկեղի ամանահաճախ հանդիպող նշանը ձեր ամորձիներից մեկնումեկիում շոշափելի անցավ գոյացության կամ այտուցվածության առկայությունն է:

Այլ ախտանիշներից են՝

  • փոշտի (ամորձապարկի) ներսում ծանրության զգացում
  • ամորձու ձևի կամ չափսի փոփոխություններ
  • ձեր ամորձիների անհամաչափության զգացողություն
  • ամորձիների, փոշտի, որովայնի կամ գոտկատեղի շրջանում ծակծկոցներ կամ ցավեր՝ պայմանավորված քաղցկեղի տարածմամբ այդ շրջանների ավշային հանգույցներ

image

ամորձիների քաղցկեղի տեսակներ

Եթե դուք ձեր ամորձիներից մեկնումեկի կամ երկուսի վրա հայտնաբերում եք զանգված կամ գոյացություն, այցելեք ձեր բժշկին, որ նա զննի ձեր ամորձիները: Եթե բժիշկը նույնպես շոշափում է գոյացություն, նա ձեզ կարող է ուղեգրել սոնոգրաֆիկ հետազոտության և (կամ) որոշ արյան անալիզների: Երբեմն առաջանում է նաև լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտություն, և ձեզ կարող են նշանակել նաև փոշտի պարունակության մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) կամ բիոպսիա (երբ ախտահարված ամորձուց վերցվում է փոքր հյուսվածքային նմուշ): (ամո

Բուժում

Ամորձու քաղցկեղի բուժումը կախված է նրանից, թե ինչ տիպի քաղցկեղ է ձեզ մոտ և ինչ չափով է այն տարածված: Եթե բժիշկը ձեզ մոտ կասկածում է ամորձու քաղցկեղի առկայություն, ապա նա հավանաբար ձեզ կառաջարկի ախտահարված ամորձու վիրահատական հեռացում՝ օրխիդէկտոմիա:

Դրանից հետո հեռացված ամորձու հյուսվածքի լաբորատոր ախտորոշմամբ կստուգվի, թե ինչ քաղցկեղի տեսակը և զարգացման փուլը: Վիրահատությունից հետո դուք կարող եք որևէ այլ բուժման կարիք չունենալ, սակայն որոշ դեպքերում ձեզ կարող են առաջարկել քիմիոթերապիա կամ ճառագայթային բուժում, որոնք ուղղված են քաղցկեղային բջիջների ոչնչացմանը, որոնք կարող են տարածվել մարմնի այլ շրջաններ:

Այլ դեպքերում կարող է առաջանալ կրկնակի վիրահատության անհրաժեշտություն: Ընդհանուր առմամբ, բուժման արդյունքներն ավելի հաջող են, երբ հիվանդությունը մնում է տեղայնացված և չի տարածվում այլ օրգաններ: