Սեռական հարաբերություններ

Սեռական հարաբերություն, սեքս կամ սեռական ակտ (կենակցում, կոիտուս, մերձեցում), հիմնական իմաստով՝ էրեկցված առնանդամի (Սեռական հարաբերություններ)

ներթափանցումն (պենետրացիան) ու ներհրումն է հեշտոցամուտք՝ սեռական հաճույք զգալու, վերարտադրման  (բազմացման) կամ երկուսի նպատակով։

Հայտնի է նաև հեշտոցային (վագինալ) հարաբերություն կամ հեշտոցային սեքս անվանումներով։ Սեռական հարաբերության այլ ձևերից են՝

  • անալ սեքսը (հետանցքային սեքս, առնանդամի ներթափանցումը հետանցքի մեջ),
  • օրալ սեքսը (բերանային սեքս, առնանդամի ներթափանցումը բերանի մեջ կամ կանացի սեռական օրգանների պենետրացիան բերանով), 
  • ֆինգերինգը (մատներով սեռական պենետրացիան)   
  • պենետրացիան (սեռական խաղալիք) :

Վերոնիշյալ գործողությունները կարող են ներառել երկու կամ ավելի անհատներ, իրականացվում են բացառապես ֆիզիկական կամ զգացմունքային հաճույքի կամ անհատների միջև որոշակի սոցիալական կապի հաստատման նպատակով։

Hypersexuality: How Much Sex Is Too Much?

Որոնք են սեռական հարաբերության 10 առողջական առավելությունները

1․ Պահպանում է իմունային համակարգի ակտիվությունը

ակտիվ սեռական կյանքով ապրող մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում

Այն մարդիկ ովքեր ունենում են հաճախակի սեռական հարաբերություններ՝ շաբաթական 2-3 անգամ ունենում են որոշ հակամարմիններ, որոնք էլ իրենց հերթին պաշտպանում են վնասակար մանրէներից և վիրուսներից։ Չնայած այս նորությանը, մարդիկ պետք է կատարեն մնացած այն բաները, որոնք կլավացնեն իմունային համակարգը՝

  • ճիշտ սնվել
  • լինել ակտիվ
  • բավականաչափ քնել օրվա ընթացքում
  • անցնել պարտադիր պատվաստումները
  • օգտագործել պահպանակներ սեռական հարաբերության ժամանակ, երբ տեղյակ չեք ձեր զուգընկերոջ սեռավարակների առկայության կամ բացակայության մասին

2․ Ակտիվացնում է ձեր լիբիդոն (սեռական հակում)

Լիբիդոն կամ սեռական հակումը յուրահատուկ զգացողություն է, որը մղում է անձին սեռական մերձեցման։ Հաճախակի սեռական հարաբերությունը կակտիվացնի սեռական կյանքը և լիբիդոն։ Կանանց դեպքում հաճախակի սեռական հարաբերությունը ավելացնում է դեպի հեշտոց արյան հոսքը, ավելանում է հեշտոցի էլաստիկությունը, այպիսով նպաստում է առողջ և հաճելի սեռական հարաբերություն ունենալուն։

3․ Կարգավորում է կանանց միզապարկի աշխատանքը ( (Սեռական հարաբերություններ)Սեռական հարաբերություններ)

Որոշ կանանց մոտ կոնքի մկանների թուլության պատճառով առաջանում է անմիզապահություն։ Այս խնդիրը առաջանում է կանանց 30%- մոտ, իրենց կյանքի որևէ փուլում։ Լավ սեռական հարաբերությունները մարզում են կոնքի մկանները։ Օրգազմի ժամանակ կոնքի մկանները կծկվում են, նպաստելով նրանց ամրանալուն, որն իր հերթին կանխում է անմիզապահության առաջացումը։

4․ Նվազեցնում է զարերակային ճնշումը

Որոշ հեղինակներ ապացուցել են, որ սեռական հարաբերությունը (ոչ ձեռնաշարժությունը) նվազեցնում է սիստոլիկ ճնշումը։

5․ Համարվում է մարզանք

Սեռական հարաբերությունը կարելի է համարել մարզանքի ձև, բայց ոչ մարզաձև, քանի որ այն չես փոխարինի վազքի կամ հեծանիվի հետ։ Սեռական հարաբերության մեկ րոպեի ընթացքում կորցնում են հինգ կալորիա։

6․ Նվազեցնում է սրտամկանի ինֆարկտի հավանականությունը

Լավ սեռական հարաբերությունը լավ է անդրադառնում սրտի վրա։ Չնայած նրան, որ սեռական հարաբերությունը իդեալական տարբերակ է ավելացնելու սրտի ռիթմը և ծանրաբեռնվածությունը, այն նաև կարգավորում է տեստոստերոնի և էստրոգենային հավասարակշտությունը։ Շաբաթական 2-3 սեռական հարաբերություն ունեցող մարդկանց մոտ սրտամկանի ինֆարկտի առաջացման հավանականությունը կրկնակի նվազում է, համեմատ այն մարդկանց, ովքեր ավելի հազվադեպ են ունենում սեռական հարաբերություն։

7․ Նվազեցնում է ցավը

Օրգազմը կարող է լինել ցավազրկող։ Օրգազմի ժամանակ առաջանում է որոշ հորմոնների ակտիվացում, որոնք իրենց հերթին բարձրացնում են ցավային շեմը։ Հեշտոցային ստիմուլյացիան ևս կարող է թողնել ցավազրկող ազդեցություն։ Որոշ հետազոտողների տվյալներով նաև դաշտանային ցիկլի ժամանակ առաջացող ցավերը նույնպես կարող են նվազել։ (Սեռական հարաբերություններ)

8․ Կարող է կանխարգելել շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը (Սեռական հարաբերություններ)

Ըստ ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում առկա հոդվածի՝ այն տղամադրիկ ում մոտ հաճախակի (ամսվա մեջ առնվազն 21 անգամ) է լինում սերմնաժայթքում, նրանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը նվազում է։ Խոսքը գնում է սերմնաժայթքման մասին, ոչ թե սեռական հարաբերության մասին։

9․ Բարելավում է քունը (Սեռական հարաբերություններ)

Սեռական հարաբերությունից հետո քնելը շատ ավելի հեշտ է և հաճելի։ Օրգազմից հետո արյան հուն է մտնում պրոլակտին հորմոնը, որը առաջացնում է մկանային ռելաքսացիա և քնկոտություն։ (Սեռական հարաբերություններ)

10․ Թուլացնում է սթրեսը

Զուգընկերոջ հետ մերձենալը կարող է նվազեցնել սթրեսը և անհանգստությունը։ Հպվելը և գրկախառնությունները նպաստում են “feel good” հորմոնների արտանետմանը արյան հուն, որոնք իրենց հերթին լավացնում են տրամադրությունը, առաջացնում են հաճելի զգացողություններ և թուլացնում սթրեսի ազդեցությունը։