Սեռական հարաբերություն, սեքս կամ սեռական ակտ (կենակցում, կոիտուս, մերձեցում), հիմնական իմաստով՝ էրեկցված առնանդամի (Սեռական հարաբերություններ)

ներթափանցումն (պենետրացիան) ու ներհրումն է հեշտոցամուտք՝ սեռական հաճույք զգալու, վերարտադրման  (բազմացման) կամ երկուսի նպատակով։

Հայտնի է նաև հեշտոցային (վագինալ) հարաբերություն կամ հեշտոցային սեքս անվանումներով։ Սեռական հարաբերության այլ ձևերից են՝

  • անալ սեքսը (հետանցքային սեքս, առնանդամի ներթափանցումը հետանցքի մեջ),
  • օրալ սեքսը (բերանային սեքս, առնանդամի ներթափանցումը բերանի մեջ կամ կանացի սեռական օրգանների պենետրացիան բերանով),
  • ֆինգերինգը (մատներով սեռական պենետրացիան)
  • պենետրացիան (սեռական խաղալիք) :

Վերոնիշյալ գործողությունները կարող են ներառել երկու կամ ավելի անհատներ, իրականացվում են բացառապես ֆիզիկական կամ զգացմունքային հաճույքի կամ անհատների միջև որոշակի սոցիալական կապի հաստատման նպատակով։

 

Որոնք են սեռական հարաբերության 10 առողջական առավելությունները

 

Պահպանում է իմունային համակարգի ակտիվությունը

ակտիվ սեռական կյանքով ապրող մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում

Այն մարդիկ ովքեր ունենում են հաճախակի սեռական հարաբերություններ՝ շաբաթական 2-3 անգամ ունենում են որոշ հակամարմիններ, որոնք էլ իրենց հերթին պաշտպանում են վնասակար մանրէներից և վիրուսներից։ Չնայած այս նորությանը, մարդիկ պետք է կատարեն մնացած այն բաները, որոնք կլավացնեն իմունային համակարգը՝

  • ճիշտ սնվել
  • լինել ակտիվ
  • բավականաչափ քնել օրվա ընթացքում
  • անցնել պարտադիր պատվաստումները
  • օգտագործել պահպանակներ սեռական հարաբերության ժամանակ, երբ տեղյակ չեք ձեր զուգընկերոջ սեռավարակների առկայության կամ բացակայության մասին

2․ Ակտիվացնում է ձեր լիբիդոն (սեռական հակում)

Լիբիդոն կամ սեռական հակումը յուրահատուկ զգացողություն է, որը մղում է անձին սեռական մերձեցման։ Հաճախակի սեռական հարաբերությունը կակտիվացնի սեռական կյանքը և լիբիդոն։ Կանանց դեպքում հաճախակի սեռական հարաբերությունը ավելացնում է դեպի հեշտոց արյան հոսքը, ավելանում է հեշտոցի էլաստիկությունը, այպիսով նպաստում է առողջ և հաճելի սեռական հարաբերություն ունենալուն։

3․ Կարգավորում է կանանց միզապարկի աշխատանքը ( (Սեռական հարաբերություններ)Սեռական հարաբերություններ)

Որոշ կանանց մոտ կոնքի մկանների թուլության պատճառով առաջանում է անմիզապահություն։ Այս խնդիրը առաջանում է կանանց 30%- մոտ, իրենց կյանքի որևէ փուլում։ Լավ սեռական հարաբերությունները մարզում են կոնքի մկանները։ Օրգազմի ժամանակ կոնքի մկանները կծկվում են, նպաստելով նրանց ամրանալուն, որն իր հերթին կանխում է անմիզապահության առաջացումը։

4․ Նվազեցնում է զարերակային ճնշումը

Որոշ հեղինակներ ապացուցել են, որ սեռական հարաբերությունը (ոչ ձեռնաշարժությունը) նվազեցնում է սիստոլիկ ճնշումը։

5․ Համարվում է մարզանք

Սեռական հարաբերությունը կարելի է համարել մարզանքի ձև, բայց ոչ մարզաձև, քանի որ այն չես փոխարինի վազքի կամ հեծանիվի հետ։ Սեռական հարաբերության մեկ րոպեի ընթացքում կորցնում են հինգ կալորիա։

6․ Նվազեցնում է սրտամկանի ինֆարկտի հավանականությունը

Լավ սեռական հարաբերությունը լավ է անդրադառնում սրտի վրա։ Չնայած նրան, որ սեռական հարաբերությունը իդեալական տարբերակ է ավելացնելու սրտի ռիթմը և ծանրաբեռնվածությունը, այն նաև կարգավորում է տեստոստերոնի և էստրոգենային հավասարակշտությունը։ Շաբաթական 2-3 սեռական հարաբերություն ունեցող մարդկանց մոտ սրտամկանի ինֆարկտի առաջացման հավանականությունը կրկնակի նվազում է, համեմատ այն մարդկանց, ովքեր ավելի հազվադեպ են ունենում սեռական հարաբերություն։

7․ Նվազեցնում է ցավը

Օրգազմը կարող է լինել ցավազրկող։ Օրգազմի ժամանակ առաջանում է որոշ հորմոնների ակտիվացում, որոնք իրենց հերթին բարձրացնում են ցավային շեմը։ Հեշտոցային ստիմուլյացիան ևս կարող է թողնել ցավազրկող ազդեցություն։ Որոշ հետազոտողների տվյալներով նաև դաշտանային ցիկլի ժամանակ առաջացող ցավերը նույնպես կարող են նվազել։ (Սեռական հարաբերություններ)

8. Կարող է կանխարգելել շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը (Սեռական հարաբերություններ)

Ըստ ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում առկա հոդվածի՝ այն տղամադրիկ ում մոտ հաճախակի (ամսվա մեջ առնվազն 21 անգամ) է լինում սերմնաժայթքում, նրանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը նվազում է։ Խոսքը գնում է սերմնաժայթքման մասին, ոչ թե սեռական հարաբերության մասին։

9. Բարելավում է քունը (Սեռական հարաբերություններ)

Սեռական հարաբերությունից հետո քնելը շատ ավելի հեշտ է և հաճելի։ Օրգազմից հետո արյան հուն է մտնում պրոլակտին հորմոնը, որը առաջացնում է մկանային ռելաքսացիա և քնկոտություն։ (Սեռական հարաբերություններ)

10․ Թուլացնում է սթրեսը

Զուգընկերոջ հետ մերձենալը կարող է նվազեցնել սթրեսը և անհանգստությունը։ Հպվելը և գրկախառնությունները նպաստում են “feel good” հորմոնների արտանետմանը արյան հուն, որոնք իրենց հերթին լավացնում են տրամադրությունը, առաջացնում են հաճելի զգացողություններ և թուլացնում սթրեսի ազդեցությունը։