Սեռական հարաբերություն, սեքս կամ սեռական ակտ (կենակցում, կոիտուս, մերձեցում), հիմնական իմաստով՝ էրեկցված առնանդամի (Սեռական հարաբերություններ)
ներթափանցումն (պենետրացիան) ու ներհրումն է հեշտոցամուտք՝ սեռական հաճույք զգալու, վերարտադրման (բազմացման) կամ երկուսի նպատակով։
Հայտնի է նաև հեշտոցային (վագինալ) հարաբերություն կամ հեշտոցային սեքս անվանումներով։ Սեռական հարաբերության այլ ձևերից են՝
- անալ սեքսը (հետանցքային սեքս, առնանդամի ներթափանցումը հետանցքի մեջ),
- օրալ սեքսը (բերանային սեքս, առնանդամի ներթափանցումը բերանի մեջ կամ կանացի սեռական օրգանների պենետրացիան բերանով),
- ֆինգերինգը (մատներով սեռական պենետրացիան)
- պենետրացիան (սեռական խաղալիք) :
Վերոնիշյալ գործողությունները կարող են ներառել երկու կամ ավելի անհատներ, իրականացվում են բացառապես ֆիզիկական կամ զգացմունքային հաճույքի կամ անհատների միջև որոշակի սոցիալական կապի հաստատման նպատակով։
![]()
Որոնք են սեռական հարաբերության 10 առողջական առավելությունները
Պահպանում է իմունային համակարգի ակտիվությունը
ակտիվ սեռական կյանքով ապրող մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում
Այն մարդիկ ովքեր ունենում են հաճախակի սեռական հարաբերություններ՝ շաբաթական 2-3 անգամ ունենում են որոշ հակամարմիններ, որոնք էլ իրենց հերթին պաշտպանում են վնասակար մանրէներից և վիրուսներից։ Չնայած այս նորությանը, մարդիկ պետք է կատարեն մնացած այն բաները, որոնք կլավացնեն իմունային համակարգը՝
- ճիշտ սնվել
- լինել ակտիվ
- բավականաչափ քնել օրվա ընթացքում
- անցնել պարտադիր պատվաստումները
- օգտագործել պահպանակներ սեռական հարաբերության ժամանակ, երբ տեղյակ չեք ձեր զուգընկերոջ սեռավարակների առկայության կամ բացակայության մասին
2․ Ակտիվացնում է ձեր լիբիդոն (սեռական հակում)
Լիբիդոն կամ սեռական հակումը յուրահատուկ զգացողություն է, որը մղում է անձին սեռական մերձեցման։ Հաճախակի սեռական հարաբերությունը կակտիվացնի սեռական կյանքը և լիբիդոն։ Կանանց դեպքում հաճախակի սեռական հարաբերությունը ավելացնում է դեպի հեշտոց արյան հոսքը, ավելանում է հեշտոցի էլաստիկությունը, այպիսով նպաստում է առողջ և հաճելի սեռական հարաբերություն ունենալուն։
3․ Կարգավորում է կանանց միզապարկի աշխատանքը ( (Սեռական հարաբերություններ)Սեռական հարաբերություններ)
Որոշ կանանց մոտ կոնքի մկանների թուլության պատճառով առաջանում է անմիզապահություն։ Այս խնդիրը առաջանում է կանանց 30%- մոտ, իրենց կյանքի որևէ փուլում։ Լավ սեռական հարաբերությունները մարզում են կոնքի մկանները։ Օրգազմի ժամանակ կոնքի մկանները կծկվում են, նպաստելով նրանց ամրանալուն, որն իր հերթին կանխում է անմիզապահության առաջացումը։
4․ Նվազեցնում է զարերակային ճնշումը
Որոշ հեղինակներ ապացուցել են, որ սեռական հարաբերությունը (ոչ ձեռնաշարժությունը) նվազեցնում է սիստոլիկ ճնշումը։
5․ Համարվում է մարզանք
Սեռական հարաբերությունը կարելի է համարել մարզանքի ձև, բայց ոչ մարզաձև, քանի որ այն չես փոխարինի վազքի կամ հեծանիվի հետ։ Սեռական հարաբերության մեկ րոպեի ընթացքում կորցնում են հինգ կալորիա։
6․ Նվազեցնում է սրտամկանի ինֆարկտի հավանականությունը
Լավ սեռական հարաբերությունը լավ է անդրադառնում սրտի վրա։ Չնայած նրան, որ սեռական հարաբերությունը իդեալական տարբերակ է ավելացնելու սրտի ռիթմը և ծանրաբեռնվածությունը, այն նաև կարգավորում է տեստոստերոնի և էստրոգենային հավասարակշտությունը։ Շաբաթական 2-3 սեռական հարաբերություն ունեցող մարդկանց մոտ սրտամկանի ինֆարկտի առաջացման հավանականությունը կրկնակի նվազում է, համեմատ այն մարդկանց, ովքեր ավելի հազվադեպ են ունենում սեռական հարաբերություն։
7․ Նվազեցնում է ցավը
Օրգազմը կարող է լինել ցավազրկող։ Օրգազմի ժամանակ առաջանում է որոշ հորմոնների ակտիվացում, որոնք իրենց հերթին բարձրացնում են ցավային շեմը։ Հեշտոցային ստիմուլյացիան ևս կարող է թողնել ցավազրկող ազդեցություն։ Որոշ հետազոտողների տվյալներով նաև դաշտանային ցիկլի ժամանակ առաջացող ցավերը նույնպես կարող են նվազել։ (Սեռական հարաբերություններ)
8. Կարող է կանխարգելել շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը (Սեռական հարաբերություններ)
Ըստ ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում առկա հոդվածի՝ այն տղամադրիկ ում մոտ հաճախակի (ամսվա մեջ առնվազն 21 անգամ) է լինում սերմնաժայթքում, նրանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը նվազում է։ Խոսքը գնում է սերմնաժայթքման մասին, ոչ թե սեռական հարաբերության մասին։
9. Բարելավում է քունը (Սեռական հարաբերություններ)
Սեռական հարաբերությունից հետո քնելը շատ ավելի հեշտ է և հաճելի։ Օրգազմից հետո արյան հուն է մտնում պրոլակտին հորմոնը, որը առաջացնում է մկանային ռելաքսացիա և քնկոտություն։ (Սեռական հարաբերություններ)
10․ Թուլացնում է սթրեսը
Զուգընկերոջ հետ մերձենալը կարող է նվազեցնել սթրեսը և անհանգստությունը։ Հպվելը և գրկախառնությունները նպաստում են “feel good” հորմոնների արտանետմանը արյան հուն, որոնք իրենց հերթին լավացնում են տրամադրությունը, առաջացնում են հաճելի զգացողություններ և թուլացնում սթրեսի ազդեցությունը։