
Ուրոլոգ, բժիշկ Ազատ Չախոյան
Հարց բժշկին
Ինչպես է ախտորոշվում շագանակագեղձի քաղցկեղը
Պատասխան
Պացիենտներին կատարվում է PSA թեստի որոշում, մատնային հետազոտությամբ շոշափվում է շագանակագեղձը և շեղումների դեպքում ցուցում դրվում բիոպսիա կատարելու։
Տեղային անզգայացման պայմաններում իրականացվում է շագանակագեղձի տրանս-ռեկտալ բիոպսիա և վերցրված կտորները ուղարկվում են հյուսվածքաբանական քննության, որի արդյունքում որոշվում է քաղցկեղի ագրեսիվության աստիճանը ըստ Գլիսոնի սանդղակի:
Բազմապրոֆիլ մասնագիտական «Ֆանարջյան Ուռուցքաբանության» կենտրոնը վերազինված է անհրաժեշտ հետազոտական ժամանակակից բազայով, շուտով կենտրոնը կունենա նաև նոր ՄՌՏ սարք, ինչը զգալիորեն կբարձրացնի հետազոտությունների որակը։