Your Content Goes HereՇագանակագեղձը (простата, prostate gland, ադենոմա) տղամարդկանց մոտ հանդիպող կենտ գեղձային օրգան է, որը գտնվում է անդամի հիմքի ետևում և միզապարկի տակ։ (ադենոմա)

Շագանակագեղձի միջով է անցնում միզուկը, որը իրականացնում է մեզի դուրս բերումը միզապարկից։

Շագանակագեղձը համարվում է տղամարդկանց վերարտադրողական համակարգի կարևոր օրգաններից մեկը։

Շագանակագեղձի արտազատուկն համարվում է սերմնահեղուկի բաղադրիչներից մեկը, որն ունի հիմնային միջավայր և նպաստում է սերմնաբջիջների լողալուն՝ հեշտոցի թթվային միջավայրում։

Շագանակագեղձը գեղձա-մկանային օրգան է, որի շնորհիվ տեղի է ունենում սերմնաժայթքում, որը նպաստում է սերմի ներթափանցմանը՝ հեշտոց, այնուհետև՝ արգանդի խոռոչ։

Շագանակագեղձի ադենոման այս օրգանի բարորակ գերաճն է(հիպերպլազիա), որը տարիների ընթացքում մեծանալով աստիճանաբար ճնշում է միզուկը և առաջացնում է դժվարամիզության երևույթներ։ (ադենոմա)

Շագանակագեղձի ադենոման տղամարդկանց ամենահաճախ ախտորոշվող բարորակ գոյացությունն է, որի հաճախականությունը աճում է տարիքի հետ։

Շագանակագեղձի ադենոմայի դեպքում կլինիկական դրսևորումները տարիքային են․ 55-ում տղամարդկանց 25%-ն ունի այս կամ այն աստիճանի դժվարամիզության ախտանիշներ, իսկ 75-ում տղամարդկանց կեսն արդեն ունենում են արտահայտված դժվարամիզության գանգատներ։ (ադենոմա)

  • Շագանակագեղձի ադենոմայի դեպքում առաջանում են հետևյալ գանգատները՝
  • Մեզի շթի թուլացում
  • Հաճախամիզություն – միզարձակություն ավելի քան 6 անգամ
  • Գիշերային հաճախամիզություն
  • Միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացում
  • Դժվարամիզություն
  • Ցավոտ միզարձակություն
  • Միզարձակության ընթացքում որովայնի և կոնքի մկանների գերլարում
  • Միզարձակության սկզբում՝ ուշացում հիվանդը ստիպված է լինում սպասել որոշակի ժամանակ, մինչ կսկսիմիզարձակությունը, նորմայում պահանջվում է սպասել 2-3 վայրկյան։

Շագանակագեղձը աստիճանբար մեծանալով կարող է առաջացնել սուր միզակապություն, որի արդյունքում հիվանդը չի կարողանա մեզը դուրս բերել միզապարկից և արդյունքում կարող է անհրաժեշտություն առաջանալ տեղադրել միզային կաթետեր։ (ադենոմա)

Հետազոտություններ՝ (ադենոմա)

Ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս ճշգրիտ կերպով գնահատել շագանակագեղձի չափսերը, շագանակագեղձի մեծացման հետևանքով առաջացած միզապարկի պատի փոփոխությունները։ Կարևոր ցուցանիշ է համարվում մնացորդային մեզի որոշումը, որը կատարվում է միզարձակությունից հետո ուլտրաձայնային հետազոտությամբ։

Առողջ մարդկանց մոտ միզապարկը ամբողջությամբ պետք է դատարկվի եթե մնացորդային մեզը կազմում է 50մլ և ավել, դա խոսում է նրա մասին որ հավանաբար վիրահատական բուժման կարիք ունենք։ Ուլտրաձայնային հետազոտությամբ գնահատվում է նաև երիկամների չափսերը և հնարավոր փոփոխությունները, քանի որ միզապարկում մնացորդային մեզի մեծ քանակը կարող է առաջացնել մեզի ետ հոսք և արդյունքում կարող է առաջանալ երիկամների լայնացում՝ հիդրոնեֆրոզ։ (ադենոմա)

Կատարվում է մեզի ընդհանուր և բակտերիոլոգիական հետազոտություններ, պարզելու համար արդյոք առկա են միզուղիների ինֆեկցիաներ թե ոչ։ Միզային համակարգի ինֆեկցիոն հիվանդությունները ևս կարող են առաջացնել միզարձակության խանգարումներ։

Ուրոֆլոումետրիա՝ (ադենոմա)

Հետազոտություն է, երբ հիվանդը միզում է հատուկ տարայի մեջ, իսկ համակարգիչը գնահատում է միզարձակության մի շարք պարամետրեր․ միզելու արագություն, տեսակը, գերադրվող ուժը և տևողությունը։

Արյան PSA (Պրոստատ-սպեցիֆիկ հակածին)-ը թույլ է տալիս բացառել շագանակագեղձի քաղցկեղը։ PSA-ի նորման համարվում է 0-4 նգ/մլ։ 4նգ/մլ-ից բարձր արդյունքի դեպքում առկա է վտանգ, որ կարող է լինել շագանակագեղղձի քաղցկեղ։ Շագանակագեղձի քաղցկեղը սկզբնական փուլերում ունենում է անախտանիշ ընթացք և ախտորոշումը հիմնականում լինում է ուշացած փուլերում։ (ադենոմա)

Շագանակագեղձի մատնային հետազոտության ժամանակ ուղիղ աղիքի միջով անցնելով շոշափվում է շագանակագեղձը, որոշվում է հյուսվածքի էլաստիկության աստիճանը, շարժողականություն, ցավոտությունը և այլն։

Մատնային հետազոտություն՝

Շագանակագեղձի մատնային հետազոտության ժամանակ ուղիղ աղիքի միջով անցնելով շոշափվում է շագանակագեղձը, որոշվում է հյուսվածքի էլաստիկության աստիճանը, շարժողականություն, ցավոտությունը և այլն։
է միզարձակության մի շարք պարամետրեր․ միզելու արագություն, տեսակը, գերադրվող ուժը և տևողությունը։ (ադենոմ

Արդյունքում որոշվում է արդյոք գործ ունենք շագանակագեղձի ադենոմայի թե քաղցկեղի հետ։ Այն դեպքերում երբ մատնային քննությամբ առկա է շագանակագեղձի կասկածելի կարծրացած հատված կամ առկա է արյան PSA- ցուցանիշի բարձրացում, այդ ժամանակ անհրաժեշտություն է լինում կատարել հավելյալ հետազոտություններ՝ կոնքի ՄՌՏ և/կամ շագանակագեղձի բիոպսիա։ (ադենոմա)

Արդյունքում որոշվում է արդյոք գործ ունենք շագանակագեղձի ադենոմայի թե քաղցկեղի հետ։ Այն դեպքերում երբ մատնային քննությամբ առկա է շագանակագեղձի կասկածելի կարծրացած հատված կամ առկա է արյան PSA- ցուցանիշի բարձրացում, այդ ժամանակ անհրաժեշտություն է լինում կատարել հավելյալ հետազոտություններ՝ կոնքի ՄՌՏ և/կամ շագանակագեղձի բիոպսիա։ (ադենոմա)