10 միֆ ծխելու մասին — ծխելը հանում է սթրեսը, թուլացնում նյարդային լարվածությունը, մեծացնում է թոքերի հիվանդությունների, հատկապես թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը:

1։ Ծխելը հանում է սթրեսը, թուլացնում նյարդային լարվածությունը։

Իրականում նիկոտինը առաջացնում է ադրենալինի՝ սթրեսի հորմոնի արտազատում, ինչի հետևանքով առաջանում է արյան անոթների սպազմ, արյան ճնշման բարձրացում, հաճախասրտություն և արյան շաքարի մակարդակի բարձրացում։ (միֆ ծխելու մասին)

2։ Դա նորաձև է և ոճային

Այժմ հասարակության կողմից հենց չծխողներն են ընկալվում, որպես հաջողակ և ժամանակակից մարդիկ, իսկ ծխելը արդեն բացահայտ համեմատվում է սովորական թմրամոլության հետ։

3։ Ծխելը նիհարելու հիանալի միջոց է, ծխողները քիչ են ուտում։

Իրականում ծխողի վատ ախորժակը կապված է մարսողական համակարգի խանգարման հետ։ Ծխելը կարող է նպաստել քաշի որոշակի կորստի, բայց դա նիհարելու շատ անարդյունավետ և խիստ անառողջ միջոց է:

4: Թույլ ծխախոտն քիչ վնասակար է

Ծխախոտի «թույլ» տեսակների անցնելիս, ծխողները հակված են ավելացնել ծխած ծխախոտերի քանակը, ավելի ուժեղ և հաճախ ներշնչել՝ արյան մեջ նիկոտինի սովորական կոնցենտրացիան ապահեվելու համար: Հետևաբար ավելի շատ վնասակար և քաղցկեղածին նյութեր են ներթափանցում թոքեր։ (միֆ ծխելու մասին)

5: Ծխելը անձնական ընտրություն է

Ծխախոտային ընկերությունները հաճախ ներկայացնում են ծխելը որպես մեծահասակների ազատ և անձնական ընտրություն:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծխողների մեծ մասը սկսում է ծխախոտ օգտագործել 13-14 տարեկանում, երբ ազատ ընտրության մասին խոսք լինել չի կարող։

6: Եթե ​​օրական 5 ծխախոտից քիչ եք օգտագործում,ապա առողջությանը ոչ մի վնաս չի պատճառում։ (միֆ ծխելու մասին)

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանոնավոր ծխած յուրաքանչյուր 3,5 ծխախոտը 1 տարով նվազեցնում է տղամարդկանց կյանքի տեւողությունը։ Կանանց մոտ օրական 2 ծխախոտի կանոնավոր ծխելը նույն ազդեցությունն է ունենում, այսինքն՝ կանանց մոտ չափաբաժնի ազդեցությունն ավելի բարձր է: Այս տվյալները, ինչպես նաև բազմաթիվ այլ հետազոտությունների արդյունքները համոզիչ կերպով ապացուցում են, որ օրական նույնիսկ 1 ծխախոտի կանոնավոր ծխելը վտանգավոր է առողջության համար։

7: Պասիվ ծխելու վնասը ապացուցված չէ:

Ծխախոտի ծխի ազդեցության անվտանգ չափաբաժին չկա: Ծխի մեջ պարունակվում է մոտ 4000 քիմիական նյութ, այդ թվում՝ մոտ 70 քաղցկեղածին: Ապացուցված է, որ պասիվ ծխելը թոքերի քաղցկեղի և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների մեծ մասի պատճառ է հանդիսանում չծխողների մոտ։

8: Ծխելու վտանգի մասին բոլոր պատմությունները միֆ են, և ծխելն այնքան էլ վտանգավոր չէ առողջության համար, որքան ենթադրվում է։

Ամեն անգամ, երբ ծխողը օգտագործում է ծխախոտ,նա թունավորում է իր օրգանիզմը վնասակար նյութերով: Այս նյութերը դանդաղ, բայց վստահորեն քայքայում են օրգանիզմը։ Գիտականորեն ապացուցված փաստեր ծխելու հետեւանքների մասին՝ •Ծխելը միջինում 7 տարով նվազեցնում է կյանքի տեւողությունը։ (միֆ ծխելու մասին)

•Ծխողների սրտանոթային համակարգի հիվանդություններից մահացության վտանգը 2 անգամ ավելի բարձր է, քան չծխողների մոտ։ (միֆ ծխելու մասին)

•Ծխելը մեծացնում է թոքերի հիվանդությունների, հատկապես թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը (10-30 անգամ):

•Առաջացնում է վերջույթների ծայրամասային անոթների աթերոսկլերոզ, գրեթե բոլոր ծխողների մոտ:

•Ծխելը մեծացնում է իմպոտենցիայի զարգացման հավանականությունը։

•Ծխելը վնասում է ոչ միայն ծխողին, այլև նրա մտերիմներին, հատկապես երեխաներին։

9: Էլեկտրոնային ծխախոտը վնասակար չէ առողջության համար: Այն համարվում է նորարարական և անվտանգ մեթոդ: (միֆ ծխելու մասին)

Էլեկտրոնային ծխախոտերը պարունակում են նիկոտին, որն առաջացնում է նիկոտինային կախվածություն և բերում նյարդային ու սրտանոթային համակարգերի խանգարումներ:

10: Նարգիլե օգտագործելն անվտանգ է: Հանրաճանաչություն ձեռք բերած նարգիլեն,շատերի կողմից համարվում է ծխախոտի անվնաս այլընտրանք՝ հեղուկով «մաքրված» ծուխը համարելով անվնաս։

Նարգիլե ծխողը ծխելու ընթացքում շատ ավելի թունավոր նյութեր է ստանում, քան սովորական ծխախոտ օգտագործողը: Նարգիլե ծխելու մեկ սեանսը տևում է միջինում 30-60 րոպե և 48 անգամ ավելի շատ ծուխ է հասցնում օրգանիզմին, քան նույն ժամանակահատվածում ծխախոտ ծխելը: Իսկ նարգիլեն ձեռքից ձեռք փոխանցելու ավանդույթը նպաստում է հարուցիչների՝ գրիպի վիրուսների, պարզ հերպեսի, տուբերկուլյոզի և հեպատիտ Ա-ի փոխանցմանը: (միֆ ծխելու մասին)