Հարց բժշկին
Ի՞նչ բուժում եք կիրառում միզապարկի քաղցկեղի դեպքում:
Պատասխան
Երբ անհրաժեշտ է վիրահատական միջամտություն, մենք դա կատարում ենք մինիմալ ինվազիվ եղանակով: Բարակ էնդոսկոպի օգնությամբ միզելու անցքով՝ միզուկով անցկացվում է գործիքը միզապարկ և հեռացվում չարորակ գոյացությունը առանց որևէ կտրվածքի:
Վիրահատությունը հիմնականում կատարվում է ողնուղեղային անզգայացման պայմաններում: Սա մինիմալ ինվազիվ և արդյունավետ վիրահատական միջոց է, որը թույլ է տալիս բուժել հիվանդին՝պահպանելով միզապարկն ու նրա ֆունկցիան։ Հայաստանում միայն Ֆանարջյան կլինիկայում է կատարվում միզապարկի տրանսուրետրալ մասնահատում՝ ֆլուորեսցենտային ֆոտոդինամիկ հսկողությամբ: