Առնանդամի չափը կարևոր է տղամարդկանց համար։ Տղամարդկանց ճնշող մեծամասնությունը կարծում է, որ ավելի մեծ առնանդամը դրական է ազդում իրենց ինքնագնահատականի և սեռական կյանքի վրա և ավելի մեծ հաճույք է պատճառում զուգընկերուհուն։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց 85%-ը գոհ է իրենց զուգընկերոջ առնանդամի չափսից, սակայն տղամարդկանց 45%-ը կցանկանար ավելի մեծ առնանդամ ունենալ։
Սեռական բավարարվածության համար կարևոր է առնանդամի հաստությունը։ Էրեկցիայի ժամանակ առնանդամի հաստությունը սովորաբար պետք է կազմի 10-11սմ, որ հեշտոցի պատերը ամբողջությամբ հպվեն անդամին։ Կնոջ հեշտոցը սովորաբար ունի 10սմ շրջագիծ, ուստի ավելի հաստ առնանդամն ապահովում է զուգընկերուհու համար ավելի հաճելի սեռական հարաբերություն: Առնանդամի երկարությունը կարող է լինել մինչև 25 սմ, բայց եթե անդամի շրջագիծը առնվազն 10-11 սմ չէ, սեռական հարաբերության ժամանակ կինը ոչ բավարար չափով կզգա անդամի հպվելը հեշտոցին:
Սոցիալական կայքերում հաճախ են հանդիպում գովազդների, որտեղ առաջարկվում է անդամի մեծացում քսուկների կամ դեղահաբերի միջոցով։ Կշտապեն տեղեկացնել, որ այդ մեթոդները համարվում են ոչ արդյունավետ։

Առնանդամի մեծացման ինչ վիրահատական եղանակներ կան ՞

1) Առնանդամի երկարացում
2) Առնանդամի հաստացում ֆիլերների կամ ճարպի ներարկմամբ (շրջագծի մեծացում)

Առնանդամի երկարացման նպատակով իրականացվող վիրահատությունը դա անդամի կախակալ կապանի հատումն է,
որից հետո պացիենտը որոշ ժամանակ պետք է կրի հատուկ էսպանդեր սարքը, որը անդամը կպահի ձգված վիճակում։
Վիրահատությունը կատարվում է ներ-երակային կամ ընդհանուր անզգայացմամբ։ Վիրահատության տևողությունը
30-60 րոպե։ Արդյունքում անդամի երկարությունը կարող է ավելանալ 1,5-3սմ։

Կարո՞ղ է առնանդամը երկարացվել ֆիլերների ներարկման միջոցով։

Ոչ, ֆիլերների ներարկմամբ կարելի է միայն առնանդամը հաստացնել։

Առնանդամի շրջագծի մեծացումը կամ հաստացումը ֆիլեների օգնությամբ ոչ միայն մեծացնում է տղամարդու սեռական օրգանի ծավալը, այլև այն դարձնում է տեսողականորեն ավելի մեծ և էսթետիկ։
Սա մինիմալ ինվազիվ միջամտություն է, որի ժամանակ բժիշկը հատուկ ասեղի (կանուլա) միջոցով առնանդամի ենթամաշկային շերտ է ներարկում հիալուրոնաթթու: Միջամտությունը տևում է մոտ 15-20 րոպե։
Առնանդամի մեծացման նպատակով ֆիլերներից բացի կիրառվում է նաև սեփական ճարպի ներարկում ։ Այս
վիրահատության ժամանակ իրականացվում է երկու գործողություն։ Սկզբից որովայնի ճարպային շերտից կատարվում է լիպոսակցիա և վերցված ճարպը հատուկ մշակում անցնելուց հետո ներարկվում է անդամի ենթամաշկային շերտ։
Քանի որ ճարպը պացիենտի սեփական մարմնից է վերցված, ալերգիկ ռեակցիաների վտանգ չկա։

Արդյո՞ք ցավոտ է ֆիլերներով առնանդամի մեծացման միջամտությունը։

Միջամտության ընթացքում նախօրոք կատարվում է ցավազրկում և հիվանդները ունենում են նվազագույն
անհանգստության զգացում։ Այն դեպքերում, երբ պացիենտը ունի վախեր ցավի կամ միջամտության ընթացքի հետ կապված կարելի է կատարել ներ-երակային անզգայացում։

Ի՞նչ արդյունքներ կարող եք ակնկալել:

Միջամտության ընթացքում առնանդամի ենթամաշկային շերտ ներարկված հիալուրոնաթթուն կամ ճարպը մեծացնում է անդամի շրջագիծը: Տեսողականորեն առնանդամը ավելի հաստ, ավելի մեծ և ավելի էսթետիկ տեսք է ունենում:
Այս միջամտությունից հետո առնանդամի շրջագիծը մեծանում է 0,5-ից 1,5 սանտիմետրով, իսկ էրեկցիայի
ժամանակ՝ 1-ից 2 սանտիմետրով։

Որքա՞ն է տևում վերականգնման ժամանակը:

Այն սովորաբար տևում է 2-ից 3 օր, որից հետո կարող եք վերադառնալ ձեր բնականոն գործունեությանը:
Միջամտությունից հետո երկու շաբաթ խորհուրդ է տրվում խուսափել սեռական ակտիվությունից։

Որքա՞ն է պահպանվում առնանդամի մեծացումը ֆիլերներով ներարկման դեպքում։

Ֆիլերները ժամանակի ընթացքում բնականաբար քայքայվում են, ուստի հիալուրոնաթթվով առնանդամի մեծացման արդյունքը կարող է տևել 12-ից 24 ամիս: Շատ տղամարդիկ, ովքեր փորձել են այս միջամտությունը, նախընտրում են տարեկան ներակրումներ անցնել՝ իրենց առնանդամի շրջագիծը մշտապես մեծ պահպանելու համար:

Որքա՞ն է պահպանվում առնանդամի մեծացումը ճարպի ներարկման դեպքում։

Ճարպի ներարկման դեպքում արդյունքը կարող է պահպանվել ավելի երկար։

Ում ՞ է ցուցված առնանդամի մեծացումը ֆիլերների օգնությամբ։

Այս միջամտությունը ցուցված է այն տղամարդկանց, ովքեր գոհ չեն իրենց առնանդամի էսթետիկ տեսքից։