Առնանդամի սանձիկը դա էլաստիկ մաշկային ձգան է, որը միացնում է առնանդամի ծայրային թլիպը գլխիկին։ Կարճ սանձիկի դեպքում այդ վերոնշյալ ձգանը այնքան կարճ է լինում, որ սահմանափակում է ծայրային թլիպի շարժումները։ Առնանդամի սանձիկը պետք է ունենա բավարար երկարություն և էլաստիկություն, որպեսզի ապահովի անդամի ծայրային կաշվի ամբողջական ռետրակցիան և էրեկցիայի ժամանակ այն չպետք է ձգվի և դիսկոմֆորտի պատճառ հանիսանում։
Կարճ սանձիկի դեպքում էրեկցիայի ժամանակ առաջանում է անդամի գլխիկի թեքում դեպի ներքև (վենտրալ դեվիացիա), ցավ էրեկցիայի ժամանակ և կարող է առաջանալ վաղաժամ սերմնաժայթքում։
Կարճ սանձիկի պատռումը հիմնականում հանդիպում է երիտասարդների մոտ և առաջանում է սեռական հարաբերության ժամանակ։ Կարճ սանձիկի պատռման հետևանքով կարող է առաջանալ զգալի արյունահոսություն։
Պատռված կարճ սանձիկի լավացման արդյունքում կարող է առաջանալ սպիական փոփոխված սանձիկ, որը ավելի քիչ էլաստիկ կլինի և արդյունքում գանգատները կարող են ավելանալ։ Այնուամենայնիվ պատռվածքը կարող է նաև լուծել խնդիրը, այիսնքն պատռվածքի արդյունքում սանձիկը այնքան է երկարում, որ այլևս գանգատները վերանում են։
- Կարճ սանձիկը բուժվում է վիրահատական եղանակով։