Skip to content
urologist.am Logourologist.am Logo
  • Գլխավոր
  • Կենսագրություն
  • Ծառայություններ
    • ՄԻԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈւՌՈւՑՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՄԻԶԱՔԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՈՒՄ
    • ՄԻԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՉ ՈւՌՈւՑՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄ
    • ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՈՒՄ
    • ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄ
    • ԿԱՆԱՆՑ ՈւՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄ
  • Մեդիա
  • Հոդվածներ
  • Հայերեն
    • Հայերեն
    • Русский
    • English
  • Ամրագրել այց

Էրեկտիլ դիսֆունկցիա

Էրեկտիլ դիսֆունկցիա

Էրեկտիլ դիսֆունկցիան (իմպոտենցիա) խանգարում է, որի դեպքում տղամարդը դժվարանում է հասնել էրեկցիայի կամ չի կարողանում պահպանել էրեկցիան սեռական հարաբերության ժամանակ:
Սա տարածված խնդիր է հատկապես 40-ն անց տղամարդկանց շրջանում և կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներից՝ ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական:

Էրեկտիլ դիսֆուկնցիաայի պատճառներն են՝

1. Ֆիզիկական պատճառներ
— Սրտանոթային հիվանդություն. Սրտային հիվանդությունների ժամանակ առաջանում է արյան շրջանառության խանգարում: Զարկ
երակային հիպերտենզիան կամ աթերոսկլերոզը ևս կարող են էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառ հանդիսանալ:
— Շաքարային Դիաբետ. Դիաբետի հետևանքով առաջացած նյարդային խանգարումները և արյան անոթային շրջանառության խանգարումները հանգեցնում են էրեկտիլ դիսֆունկցիայի:
— Հորմոնալ խանգարումներ. Տեստոստերոնի ցածր մակարդակը կամ էնդոկրին այլ խնդիրները կարող են խաթարել սեռական ֆունկցիան:
— Նյարդաբանական խնդիրներ. Նյարդաթելերի վնասվածքներ, որոնք առաջացել են կոնքի վիրահատությունների կամ նյարդաբանական հիվանդությունների հետևանքով — օրինակ՝ ցրված սկլերոզ:
2. Հոգեբանական պատճառներ
— Սթրես և անհանգստություն. Հոգեբանական անհանգստությունը պայմանավորված՝ աշխատանքով, հարաբերություններով կամ սոցիալական տարբեր ասպեկտներով կարող է առաջացնել էրեկտիլ դիսֆունկցիա:
— Դեպրեսիա. Դեպրեսիան և հարակից գործոնները, ինչպիսիք են ցածր ինքնագնահատականը, կարող են բացասաբար ազդել լիբիդոյի և սեռական ֆունկցիայի վրա:
— Հարաբերությունների հետ կապված խնդիրներ. Զուգընկերոջ հետ կոնֆլիկտները, վստահության կամ մտերմության բացակայությունը կարող են խանգարել լիարժեք էրեկցիայի առաջացմանը:
3. Ապրելակերպ:
— Ալկոհոլ խմելը, ծխելը և ցածր ֆիզիկական ակտիվությունը մեծացնում են Էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացման հավանականությունը:

Բուժման մեթոդներ
Էրեկտիլ դիսֆունկցիայի բուժումը կարող է ներառել տարբեր մոտեցումներ՝ կախված պատճառներից.
— Դեղամիջոցներ. դեղամիջոցները, ինչպիսիք են սիլդենաֆիլը (Վիագրա), տադալաֆիլը (Սիալիս) և վարդենաֆիլը (Լևիտրա) օգնում են մեծացնել արյան հոսքը դեպի առնանդամ:
— Հոգեթերապիա. Հոգեբանի հետ աշխատելը կարող է օգնել կառավարել անհանգստությունը, սթրեսը և դեպրեսիան, որոնք կարող են լինել էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառ:
— Ապրելակերպի փոփոխություններ. Ծխելը թողնելը, չափավոր քանակությամբ ալկոհոլ օգտագործելը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը և առողջ սննդակարգը նույնպես նպաստում են էրեկտիլ ֆունկցիայի բարելավմանը:
— Հորմոնալ թերապիա. Տեստոստերոնի ցածր մակարդակի դեպքում կարող է նշանակվել տետոստերոն փոխարինող թերապիա:
— Ֆիզիոթերապիա. Հիմնականում կիրառվում են վակումային սարքեր, որոնք լավացնում են առնանդամի արյան շրջանառությունը: Էրեկտիլ դիսֆունկցիան բուժելի է և շատ տղամարդիկ կարող են վերականգնել կամ զգալիորեն բարելավել իրենց սեռական ֆունկցիան ճիշտ մոտեցման և մասնագիտական օգնության դեպքում:

admin2025-04-28T18:33:29+00:00

Share This Story, Choose Your Platform!

FacebookTwitterRedditLinkedInTumblrPinterestVkEmail

Այլ հոդվածներ

  • Միզուկի նեղացում/ Ուրեթրալ ստենոզ

    Միզուկի նեղացումը (ուրեթրալ ստենոզ) հիվանդություն է, որի դեպքում միզուկը (միզուկը՝ մեզը միզապարկից դեպի դուրս տանող խողովակը) նեղանում է որևէ հատվածում։ Այդ նեղացումը խանգարում է մեզի բնական հոսքին և կարող է առաջացնել միզելու դժվարություններ ու մի շարք բարդություններ: Ինչպես է դա տեղի ունենում Միզուկի ներսում առաջանում է սպիացած հյուսվածք, որը նեղացնում է միզուկի լուսանցքը: Հիմնական պատճառները […]

  • Լիգամենտոտոմիա

    Լիգամենտոտոմիան առնանդամի տեսանելի հատվածի մեծացման-երկարացման վիրահատական ​​միջամտություն է, որն իրականացվում է կախակալ կապանը (Suspensory Ligament of Penis) հատելու միջոցով։ Լիգամենտոտոմիան թույլ է տալիս մեծացնել առնանդամը մինչև 4-5 սմ: Լիգամենտոտոմիան առնանդամի մեծացման ամենաարդյունավետ վիրահատություններից մեկն է: Իրականում միայն այս վիրահատությունն է հնարավորություն տալիս երկարացնել առնանդամը։ Լիգամենտոտոմիայի ակնհայտ առավելություններից են՝ մինիմալ տրավմատիզացիան և համեմատաբար արագ ապաքինումը: Վերականգնման […]

Ուրոլոգ, անդրոլոգ, օնկոլոգ Ազատ Հայկազի Չախոյան

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

ՄԵԴԼԱՅՆ ԿԼԻՆԻԿ ԲԿ

Ք․Երևան, Ռոստովյան 17/1

Հեռ ․ +374 94 555 346

azatchakhoyan@gmail.com

© Copyright 2023 | Urologist.am

Page load link
Go to Top