Հայտնի են ավելի քան 30 տարբեր բակտերիաներ, վիրուսներ և մակաբույծներ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, ներառյալ հեշտոցային, անալ և օրալ սեքսը: Որոշ սեռավարակներ կարող են փոխանցվել նաև մորից երեխային հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրման ժամանակ: Հիմնական ութ պաթոգեններով է պայմանավորված սեռավարակների առկայությունը: Դրանցից 4-ը ներկայումս բուժելի են՝ սիֆիլիսը, գոնորեան, քլամիդիան և տրիխոմոնիազը: Մնացած 4-ը անբուժելի վիրուսային վարակներ են՝ Հեպատիտ B, Հերպես Սիմպլեքս Վիրուս (HSV), ՄԻԱՎ և մարդու պապիլոմավիրուս (HPV):