Միզաքարային հիվանդության դեպքում քարերը առաջանում են երիկամներում և կարող են աստիճանբար մեծանալ։ Հիմնականում երիկամում գտնվող քարերը որևէ գանգատ չեն առաջացնում հիվանդների մոտ։ Այն դեպքերում, երբ երիկամային քարը տեղաշարժվում է դեպի միզածորան և առաջացնում է մեզի դուրս բերման խանգարում երիկամից (հիդրոնեֆրոզ), կարող է առաջանալ սաստիկ ցավ, սրտխառնոց, փսխումներ, ջերմության բարձրացում և այլն։ Միզաքարային հիվանդության լավագույն կանխարգելումը դա առատ հեղուկների օգտագործումն է։