Չնայած նրան, որ ուրոլոգիական հիվանդությունները տարածված են կանանց մոտ, շատ քչերն են դիմում համապատասխան բժշկական օգնության: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա հաճախ պայմանավորված է ուրոլոգիական բաժանմունքներում կին բժիշկների քիչ լինելով:

Հիմնական հանդիպող կանանց ուրոլոգիական հիվանդություններն են՝ Անմիզապահություն, Հիպերակտիվ Միզապարկ, Միզուղիների ինֆեկցիաներ, Կոնքի օրգանների իջեցում (պրոլապս) և ինտերստիցիալ ցիստիտ։