
ԱԶԱՏ ՀԱՅԿԱԶԻ
ՉԱԽՈՅԱՆ
ՈՒՐՈԼՈԳ, ԱՆԴՐՈԼՈԳ, ՕՆԿՈՈՒՐՈԼՈԳ
Ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է բուժում ուրոլոգը, պետք է պատկերացում կազմել միզասեռական համակարգի կառուցվածքի մասին:
Տղամարդկանց միզասեռական ապարատը բաղկացած է երկու ենթահամակարգից՝ միզային և սեռական: Առաջինի հիմնական խնդիրն է մեզի հեռացումն օրգանիզմից. երկրորդը պատասխանատու է վերարտադրողական գործառույթների համար: Երկու ենթահամակարգերն էլ անատոմիական և ֆիզիոլոգիապես փոխկապակցված են և հետևաբար, դիտարկվում են ուրոլոգիայում որպես մեկ ամբողջություն: Համապատասխանաբար, սեռական հատվածում խնդիրների առաջացումը արտացոլվում է նաև միզային համակարգի օրգանների վրա։
Առցանց Գրանցում
Բլոգ

Շաքարային դիաբետ և միզուղիների հիվանդություններ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ներկայումս մոլորակի վրա կա մոտ 422 միլիոն շաքարային դիաբետով հիվանդ։ Շաքարային դիաբետը բացասաբար է ազդում մարդու օրգանիզմի գրեթե բոլոր համակարգերի վրա, այդ թվում միզասեռական համակարգի․․․

Միզապարկի քաղցկեղի բուժում
Միզապարկի քաղցկեցի բուժման համար անհրաժեշտ է վիրահատական միջամտություն, որը կատարվում է մինիմալ ինվազիվ եղանակով։ Կարդացեք և եղեք տեղեկացված։

Հորմոնալ բուժում
Շագանակագեղձի քաղցկեղի որ՝ դեպքերում է կատարվում հորմոնալ բուժում: Այն դեպքում, երբ շագանակագեղձի քաղցկեղը կրում է ագրեսիվ բնույթ ունի և առկա է տեղային տարածում կամ մետաստատիկ ախտահարում:

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշում
Շագանակագեղձի քաղցկեղի կասկածի դեպքում կատարվում է PSA թեստի որոշում, մատնային հետազոտությամբ շոշափվում է շագանակագեղձը և շեղումների դեպքում ցուցում դրվում բիոպսիա կատարելու։