Միզուկի նեղացումը (ուրեթրալ ստենոզ) հիվանդություն է, որի դեպքում միզուկը (միզուկը՝ մեզը միզապարկից դեպի դուրս տանող խողովակը) նեղանում է որևէ հատվածում։ Այդ նեղացումը խանգարում է մեզի բնական հոսքին և կարող է առաջացնել միզելու դժվարություններ ու մի շարք բարդություններ:
Ինչպես է դա տեղի ունենում
Միզուկի ներսում առաջանում է սպիացած հյուսվածք, որը նեղացնում է միզուկի լուսանցքը:
Հիմնական պատճառները կարող են լինել
- Վնասվածքներ (օրինակ՝ կաթետերիզացիա կամ այլ միջամտության հետևանք),
երբ միզուկի միջով գործիք է անցկացվում կամ վնասվածքը լինում է արտաքին
ազդեցության հետևանքով (հարված, վթար): - Սեռավարակներ (օրինակ՝ սեռական ճանապարհով փոխանցվող
հիվանդություններ): Հիմնական սեռավարակները, որոնք կարող են առաջացնել
միզուկի նեղացում դրանք են՝ գոնորեան և խլամիդիան: - Բորբոքային հիվանդություններ՝ պրոստատիտ, ուրեթրիտ-միզուկի բորբոքում:
- Ծննդաբերության ժամանակ առաջացած բարդություններ (կանանց մոտ):
- Չարորակ գոյացություններ կամ ճառագայթային թերապիայի բարդության
դեպքում։
Հնարավոր ախտանշաններ
- Մեզի հոսքի թուլացում
- Դժվարամիզություն, ցավ միզարձակության ժամանակ
- Միզապարկի թերի դատարկման զգացողություն
- Միզապարկի հաճախակի բորբոքումներ
- Միզարձակման երկար տևողություն
Ախտորոշում
Միզուկի նեղացումը ախտորոշվում է մի քանի մեթոդներով՝ կախված հիվանդի
ախտանիշներից, հիվանդության պատմությունից և բժշկի որոշումներից։ Ահա
ամենակարևոր քայլերն ու հետազոտությունները:
1) Հիվանդի խորհրդատվություն և կլինիկական զննում
- Գանգատների առկայություն (օրինակ՝ թույլ մեզի հոսք,
դժվարամիզություն): - Նախկինում վիրահատություններ, կաթետերիզացիա, վարակների կամ
վնասվածքներ։
2. Ուրոֆլոոմետրիա
- Հատուկ սարքավորումով չափվում է մեզի հոսքի ուժն ու արագությունը, երբ
հոսքը դանդաղ է կամ թույլ՝ դա կարող է վկայել միզուկի նեղացման մասին։
3. Մեզի և սեռավարակների լաբորատոր հետազոտություն
- Բացառելու համար բորբոքումը կամ սեռավարակների առկայությունը։
4. Ուրեթրոգրաֆիա
- Սա ռենտգեն հետազոտություն է՝ կոնտրաստ նյութով։ Բժիշկը միզուկի արտաքին
բացվածքից կոնտրաստ նյութ է ներմուծում և կատարում ռենտգեն
հետազոտություն, որպեսզի տեսնի՝ որտեղ է միզուկի նեղացումը և ինչ
երկարություն ունի։
5) Ուրեթրոցիստոսկոպիա
Փոքր տեսախցիկով սարքը՝ ցիստոսկոպը, ներմուծվում է միզուկ։ Այն ուղիղ տեսանելիություն է ապահովում միզուկի և միզապարկի ներսում։ Սա ամենաուղղակի միջոցն է՝ տեսնելու նեղացումը։

Բուժման տարբերակներ
Միզուկի նեղացման բուժումը կախված է նեղացման երկարությունից, տեղակայման հատվածից, հիվանդի ընդհանուր առողջական վիճակից և կրկնվելու հավանականությունից։ Կան մի քանի բուժման տարբերակներ՝ ոչ վիրահատականից մինչև լիարժեք վիրահատություն։
1. Դիլատացիա (լայնացում)
- Միզուկի նեղ հատվածը լայնացվում է հատուկ մեխանիկական
գործիքներով (բուժերով կամ կաթետերով)։ - Շատ դեպքերում միայն ժամանակավոր էֆեկտ է ունենում։
- Կարող է պահանջվել կրկնվող դիլատացիա։
Օգտագործվում է նեղացումն առաջին անգամ հայտնաբերելու կամթույլ արտահայտված նեղացման դեպքերում։
2. Ուրեթրոտոմիա (ուրեթրոսկոպիկ հատում)
- Էնդոսկոպիկ մեթոդ է. տեսախցիկով մուտք է գործվում միզուկ, և նեղ
հատվածը հատվում լազերային կամ սառը դանակի միջոցով: - Կոչվում է նաև DVIU (Direct Visual Internal Urethrotomy)։
- Վերականգնումը արագ է, բայց կրկնվելու հավանականությունը բարձր է
հատկապես երկար նեղացումների դեպքում։
3. Ուրեթրոպլաստիկա
- Բարդ, բայց արդյունավետ վիրահատություն է։
- Նեղ հատվածը հեռացվում է կամ փոխարինվում է՝ օգտագործելով մաշկի
կամ լորձաթաղանթի լաթ (հաճախ բերանի խոռոչից՝ բուկալ
լորձաթաղանթ)։ - Ունի երկարատև և կայուն արդյունք, հատկապես կրկնվող կամ երկար (>1
սմ) նեղացումների դեպքում։
Սա համարվում է «ոսկե ստանդարտ» ծանր կամ կրկնվող նեղացումների բուժման համար։