Քլամիդիան (Խլամիդիա, Хламидия, Chlamydia) սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է, որը փոխանցվում է Chlamydia trachomatis-ի միջոցով։ Քլամիդիա սեռավարակը կարող է ազդել՝ արգանդի վզիկի, արգանդափողերի, արգանդի, կոկորդի, միզուկի և մակամորձիների վրա, այն սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված բակտերիալ վարակն է։

Քլամիդիան փոխանցվում է օրալ, անալ կամ հեշտոցային հարաբերության միջոցով։ Նորածինների մոտ քլամիդիա վարակը կարող է առաջացնել կոնյուկտիվիտ կամ թոքաբորբ, որը կարող է առաջանալ վարակված մոր ծննդաբերական ուղիներով անցնելուց։ (քլամիդիա)

Քլամիդիայով վարակվելու ռիսկի գործոններն են՝

  • Բազմաթիվ սեռական զուգընկերներ
  • Տարիք 15-24 տ․
  • Վատ սոցիալական պայմաններ
  • Առանց պահպանակների սեռական հարաբերություն
  • Այլ սեռավարակների առկայություն, նախկինում տարած սեռավարակներ

Քլամիդիայի հիմնական ախտանշաններն են՝ ցավոտ միզարձակություն (դիզուրիա), հաճախացած միզարձակություն, առնանդամից կամ հեշտոցից անսովոր արտադրություն, կանանց մոտ՝ դաշտանային ցիկլից դուրս կամ սեռական հարաբերությունից հետո արյունային արտադրություն կամ թույլ արյունահոսություն, երբեմն առկա են լինում որովայնի կամ կոնքի ցավեր։

Քլամիդիայի դեպքում ինկուբացիոն շրջանը կազմում է 1-3 շաբաթ։ Քլամիդիայով վարակված տղամարդկանց 50%-ը և վարակված կանանց 80%-ը ասիմպտոմատիկ են (չեն ունենում կլինիկական դրսևորումներ)։

Քլամիդիան կանանց մոտ կարող է առաջացնել՝ վագինիտ (հեշտոցի բորբոքում), ցերվիցիտ (արգանդի վզիկի բորբոքում), իսկ տղամարդկանց մոտ ուրեթրիտ (միզուկի բորբոքում)։

Ճիշտ ժամանակին չբուժված քլամիդիան կանանց մոտ կարող է հանգեցնել կոնքային բորբոքային հիվանդության առաջացմանը, իսկ 35 տարեկանից փոքր տղամարդկանց մոտ էպդիդիմիտի (մակամորձու բորբոքում) ամենատարածված պատճառն է։ (քլամիդիա)

Սեռավարակ ունեցող հիվանդները, մեկ այլ սեռավարակով վարակվելու մեծ ռիսկի են ենթարկվում։ Առավել տարածված է քլամիդիայի համակցված սեռավարակը գոնորեայի հետ։ Քլամիդիայով վարակված կանանց 40%-ի և տղամարդկանց 20%-ի մոտ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում է գոնորեա, այդ պատճառով սեռավարակները հետազոտելուց անհրաժեշտ է կատարել սեռավարակների կոմպլեքս հետազոտություն և ստուգել բոլոր սեռավարակները։ (քլամիդիա)

Քլամիդիայի բուժումը իրականացվում է հակաբիոտիկներով և բուժման արդյունավետությունը կազմում է 95%։ Արդյունավետությունը բարձր է, եթե բուժումը սկսվել է ժամանակին և հիվանդը ստացել է բուժման ամբողջական կուրսը։ Սեռական զուգընկերոջը չբուժելու դեպքում մեծանում է կրկնակի սեռավարակների առաջացման հավանականությունը; սեռավարակի հայտնաբերման դեպքում պետք է բուժվեն բոլոր սեռական զուգընկերները։

Խորհուրդներ՝ (քլամիդիա)

Պետք է իրականացվի վարակված անձանց համապատասխան խորհրդատվություն։ Հնարավոր է քլամիդիայի բարդությունների առաջացում ներառյալ ՝ անպտղություն։ Կրկնակի վարակումը կանխելու համար անհրաժեշտ է մանրամասն զրուցել ռիսկերի մասին։ Պետք է խուսափել սեռական հարաբերությունից, քանի դեռ բուժումը չի ավարտվել և բոլոր սեռական զուգընկերները չեն հետազոտվել և անցել համապատասխան բուժում։ Կրկնակի սեռավարակի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է օգտագործել լատեքսային պահպանակներ։