35 տարեկանից հետո պոտենցիայի նվազման 5 հիմնական պատճառները

1․ Տեստոստերոնի մակարդակի նվազում

35 տարեկանից հետո տղամարդու հորմոնալ ֆոնը աստիճանաբար նվազում է։ Ցածր տեստոստերոնը կարող է առաջացնել՝ էրեկցիայի թուլացում,  սեռական ցանկության նվազում,  հոգնածություն և գրգռվածություն։

Ինչ անել: անալիզներ՝ Տեստոստերոն (ընդհանուր, ազատ), ԼՀ, ՖՍՀ, Պրոլակտին։ Անհրաժեշտության դեպքում՝ բուժում։

2. Արյունատար համակարգի խանգարումներ

Էրեկցիան ուղղակիորեն կախված է արյան լավ շրջանառությունից։ Սրտանոթային խնդիրները՝ բարձր ճնշում, խոլեստերին, շաքար, ավելորդ քաշ, ծխելը, թուլացնում են պոտենցիան։

Ինչ անել: վերահսկել ճնշումը, շաքարը, խոլեստերինը, անցկացնել համապատասխան հետազոտություններ։

3. Քրոնիկ սթրես և քնի պակաս

Սթրեսի բարձր մակարդակը բարձրացնում է կորտիզոլը, որը նվազեցնում է սեռական ֆունկցիան։ Քնի պակասը նույնպես նվազեցնում է տեստոստերոնը։

Ինչ անել: կարգավորել քունը (7–8 ժամ), նվազեցնել սթրեսը։

4. Նստակյաց ապրելակերպ և ավելորդ քաշ

Ֆիզիկական ակտիվության նվազումը հանգեցնում է հորմոնալ անհավասարակշռության, արյան շրջանառության թուլացման և ավելորդ քաշի, որոնք ազդում են էրեկցիայի վրա։

Ինչ անել: մարզումներ շաբաթական 3–4 անգամ, քաշի կարգավորում։

 

5․ Շագանակագեղձի բորբոքում (պրոստատիտ)

Պրոստատիտը 35+ տարեկանում բավական հաճախ է հանդիպում։ Այն կարող է առաջացնել՝  էրեկցիայի թուլացում, անհարմարություն կամ ցավ շեքի շրջանում,  վաղաժամ սերմնաժայթքում։ Ինչ անել: ուրոլոգի զննում, ուլտրաձայնային հետազոտություն, համապատասխան բուժում։

 

Երբ է պարտադիր դիմել ուրոլոգի

երբ էրեկցիայի որակը վատթարացել է վերջին 3–6 ամիսում, պակասել է առավոտյան էրեկցիան,  նվազել է սեռական ցանկությունը,  առկա են ցավեր աճուկում կամ շեքի շրջանում, • խանգարվել է միզարձակումը։