Լիգամենտոտոմիան առնանդամի տեսանելի հատվածի մեծացման-երկարացման վիրահատական ​​միջամտություն է, որն իրականացվում է կախակալ կապանը (Suspensory Ligament of Penis) հատելու միջոցով։ Լիգամենտոտոմիան թույլ է տալիս մեծացնել առնանդամը մինչև 4-5 սմ: Լիգամենտոտոմիան առնանդամի մեծացման ամենաարդյունավետ վիրահատություններից մեկն է: Իրականում միայն այս վիրահատությունն է հնարավորություն տալիս երկարացնել առնանդամը։ Լիգամենտոտոմիայի ակնհայտ առավելություններից են՝ մինիմալ տրավմատիզացիան և համեմատաբար արագ ապաքինումը: Վերականգնման ժամանակահատվածում սահմանափակումները նվազագույն են, որոնց ավարտից հետո տղամարդը կարող է վարել սովորական կենսակերպ։ Լիգամենտոտոմիան չի ազդում սեռական ֆունկիցայի, սեռական հարաբերության և երեխա ունենալու կարողությունների վրա։

Վիրահատության տևողությունը 20 րոպեից մինչև 1 ժամ, ինչը պայմնավորված է անատոմիական
առանձնահատկություններով։ Վիրահատության ժամանակ պացիենտը ընդհանրապես որևէ ցավ չի զգում։ Վիրահատության ավարտին տեղադրվում են կոսմետիկ կարեր հատուկ ներծծվող թելերով և նույն օրը պացիենտը գնում է տուն։
Լիգամենտոտոմիայից հետո ռեաբիլիտացիոն շրջանում պարտադիր պետք է կրել անդամը երկարացնող միջոցներ՝ Ստրետչեր և/կամ Էքստենդեր։ 3 շաբաթ պետք է կրել ստրետչեր, իսկ դրանից հետո պետք է կրել էքստենդեր 3-4 ամիս՝ ամեն օր 6-8 ժամ։ Ավելի ճշգրիտ ժամկետները որոշվում են բժշկի կողմից՝ ամեն ինչ անհատական ​​է։ Այս պարտադիր փուլի անտեսումը միջամտությունը դարձնում է անիմաստ, քանի որ հատված կապանը կսերտաճի կոնքի ոսկրին, որից կապանը հատվել էր վիրահատության ժամանակ և սեռական օրգանի երկարությունը կվերադառնա իր սկզբնական չափսին։

Առնանդամի երկարացումը կամ հաստացումը տղամարդկանց շրջանում ամենատարածված պլաստիկ վիրահատություններից է։ Ինտիմ պլաստիկ վիրահատություն կատարելը թույլ կտա փոխել ձեր սեռական կյանքը դեպի լավը, ձեռք բերել ինքնավստահություն և ինտիմ հարաբերությունները դարձնել ավելի ներդաշնակ։
Սոց ցանցերում հաճախ շրջանառվող քսուկները կամ դեղահաբերը իրականում որևէ ազդեցություն չեն կարող ունենալ առնանդամի չափսերի վրա։