Հոդվածներ
- Ամորձիների քաղցկեղ
Ամորձու քաղցկեղը ամորձիներից մեկնումեկում զարգացող չարորակ նորագոյացություն է: Ամորձիները արական սեռական զույգ գեղձեր են, որոնք սեռական հասունացումը սկսվելիս արտադրում են սերմնաբջիջներ (սպերմատոզոիդներ), ինչպես նաև արական սեռական հորմոն՝ տեստոստերոն, որով էլ պայմանավորված են արական սեռի երկրորդային հատկանիշները (դեմքի և մարմնի որոշ հատվածների մազակալում, ձայնի փոփոխություն և այլն)։ (ամորձիների քաղցկեղ)
- Միզապարկի քաղցկեղի մասին
Առավել հաճախ միզասեռական համակարգի օրգաններից ուռուցքային նորագոյացությունները առաջանում են շագանակագեղձում, միզապարկում և երիկամներում: Համաշխարհային վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում առավել հաճախ հանդիպում է շագանակագեղձի քաղցկեղը, սակայն Հայաստանի վիճակագրությունը հակասում է համաշխարհային տվյալներին․ մեր երկրում ավելի տարածված է միզապարկի քաղցկեղը:
- Վաղաժամ սերմնաժայթքում
Վաղաժամ սերմնաժայթքումը ամենահաճախ հանդիպող սեռական խնդիրներից է, որը հանդիպում է 40 տարեկանից երիտասարդ տղամարդկանց 30-70%-ի մոտ։ Վաղաժամ սերմնաժայթքում կարող է լինել ձեռքբերովի և մշտական։
- Ցիստիտ
Ցիստիտ ը դա միզապարկի բորբոքումն է, որի հիմքում ընկած է միզապարկի լորձաթաղանթի բակտերիալ բորբոքումը: Ցիստիտն ավելի հաճախ զարգանում է կանանց մոտ, քանի որ կանանց միզուկը ունի անատոմիական առանձնահատկություններ (կանանց միզուկը կարճ է, լայն և տեղակայված է հետանցքի մոտ), սակայն կարող է հանդիպել ինչպես տղամարդկանց, այնպես էլ երեխաների շրջանում:
- Սեռավարակներ
Սեռավարակներ ը՝ որոնք հայտնի են որպես սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ կամ վեներական հիվանդություններ, հիմնականում փոխանցվում են սեռական ճանապարհով` հեշտոցային, օրալ կամ ուղիղ աղիքային հարաբերությունների միջոցով։ (Սեռավարակներ)
- Շագանակագեղձի բորբոքում
Շագանակագեղձի բորբոքում — Շագանակագեղձը տղամարդու միզասեռական գեղձամկանային կենտ օրգան է: Նման է շագանակի, երկարությունը 3-4սմ, լայնությունը 3-5սմ։ Այն գտնվում է փոքր կոնքում՝ միզապարկից ներքև. նրա մեջ են բացվում սերմնատար խողովակները, նրա միջոցով անցնում է մեզը: Այն ունի միզապահության ֆունկցիա, քանի որ նրա սահմաններում` վերևից և ներքևից, գտնվում են երկու միզային փականները, որոնք պատասխանատու են այդ ֆունկցիայի […]