Ուրոլոգ Ազատ Չախոյան

 

Միզապարկի քաղցկեղի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է վիրահատական միջամտություն, որը կատարում ենք մինիմալ ինվազիվ եղանակով: Բարակ էնդոսկոպիկ սարքը (ռեզեկտոսկոպ) անցկացվում է միզուկով միզապարկ։ Ռեզեկտոսկոպի երկարությունը կազմում է 30,5սմ, տրամագիծը 1սմ։ Ռեզեկտոսկոպը կազմված է լույսի աղբյուրից, հեղուկի խողովակներից, որը լվացնում է վիրահատական դաշտը, էլեկտրական դանակից, որը հատում է հյուսվածքները, այրում է արյունահոսող անոթները։

Ինչ բուժում ենք կիրառում միզապարկի քաղցկեղի դեպքում

Վիրահատական այդ եղանակը շատերին հայտնի է ТУР (Трансуретральная резекция) անվամբ, որը թարգմանաբար նշանակում է ներմիզուկայինմասնահատում։ ТУР- վիրահատությունը կատարվում է միզապարկի ուռուցքների և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ադենոմա) դեպքում։

Վիրահատությունը հիմնականում կատարվում է ողնուղեղային անզգայացման պայմաններում։ Այս մեթոդի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ պացիենտը մնում է արթուն վիրահատության ժամանակ և ցավազրկվում են ստորին վերջույթները: Ցանկության դեպքում հիվանդը հնարավորութուն է ունենում մոնիտորի օգնությամբ հետևել վիրահատության ընթացքին։

Սա մինիմալ ինվազիվ և արդյունավետ վիրահատական միջոց է, որը թույլ է տալիս բուժել հիվանդին և արդյունքում հեռացվում է միայն ուռուցքային գոյացությունը, պահպանվում է միզապարկը և նրա ֆունկցիոնալ հատկանիշները։ Հայաստանում միայն Ֆանարջյան կլինիկայում է կատարվում միզապարկի տրանսուրետրալ մասնահատում՝ ֆլուորեսցենտային ֆոտոդինամիկ հսկողությամբ, որի դեպքում նախավիրահատական ընթացքում ներմիզապարկային ներարկվում է հատուկ նյութ (ալասենս) և արդյունքում աչքի համար անտեսանելի ուռուցքային գոյացությունները դառնում են տեսանելի։

Այս վիրահատական միջամտությունից հետո տեղադրվում է միզային կաթետեր, որը պահպնավում է 2-3 օր, որից հետո միզային կաթետերը հեռացվում է և միզարձակությունը վերականգնվում է։ Միզային կաթետերի հեռացումից հետո, որոշ դեպքերում կարող է առաջանալ դիսկոմֆորտի զգացում, որը տևում է մոտ 1 շաբաթ և աստիճանաբար վերականգնվում է։

Միզապարկի քաղցկեղի վիրահատություն

Ստորև ներկայացնենք խորհուրդներ, որոնք կնպաստեն վաղ ապաքինմանը.

  • Վերականգնման ժամանակ խուսափել՝ մեքենա վարելուց, ծանրություն բարձրացնելուց, դեֆեկացիայի ժամանակ կոնքի մկանների չափից դուրս լարելուց։
  • Անհրաժեշտ է օրական օգտագործել մոտ 2,5-3,0 լիտր ջուր, որը նպաստում է շուտ ապաքինմանը և լվացվում է միզապարկի խոռոչը։
  • Անհրաժեշտ է օգտագործել այնպիսի մթերք (միրգ, բանջարեղեն), որը կնպաստի կղանքի հեշտ դուրս բերմանը և չի առաջացնի փորկապություն։ Փորկապության դեպքում անհրաժեշտ կլինի լուծողական միջոցներ օգտագործել։
  • Այս վիրահատություններից հետո սեռական կյանքի վերականգնումը թույլատրում է բժիշկը։
  • Անմիզապահության դեպքում կարող է անհրաժեշտ լինեն հատուկ վարժություններ, որոնք կամրացնեն կոնքի հատակի մկանները։

Շագանակագեղձի ներմիզուկային մասնահատման դեպքում հիվանդի մոտ հետվիրահատական շրջանում առաջանում է ռետրոգրաֆ էյակուլյացիա, այսինքն սեռական հարաբերությունից հետո սերմնահեղուկը շագանակագեղձից անցնում է հետ դեպի միզապարկ, որից հետո միզարձակության ժամանակ մեզի հետ դուրս է գալիս։ Այս վիրահատության դեպքում էրեկցիան չի տուժում։

Հարց Ուղղել Բժշկին