վարիկոցելե

Վարիկոցելե

Ամորձիներն արական սեռական զույգ գեղձեր են, որոնք սեռական հասունացումն սկսվելիս արտադրում են սերմնաբջիջներ (սպերմատոզոիդներ)։ Դրանց թիվը սերմնաժայթքման ժամանակ հասնում է 40-60-ից մինչև 500- 600 մլն։ Ամորձիներում արտադրվում է նաև հորմոն ՝ տեստոստերոն, որով պայմանավորված են արական սեռի երկրորդային հատկանիշները (դեմքի և մարմնի որոշ հատվածների մազակալում, ձայնի փոփոխություն և այլն)։ (վարիկոցելե)

Ամորձիները գտնվում են պարկի մեջ, որը կոչվում է փոշտ: Մակամորձին փոքրիկ խողովակային կառույց է, որը հպվում է ամորձու հետին հատվածին և ծառայում է որպես պահեստային ռեզերվուար, որտեղ հասունանում է սերմը:

վարիկոցելե

Այնուհետև սերմը մակամորձուց շարժվում է սերմածորանի միջով դեպի շագանակագեղձ։ Սերմնածորանը գտնվում է
փոշտում և համարվում է սերմնալարի բաղադրիչներից մեկը։ Սերմնալարը իր մեջ պարունակում է ՝ սերմնածորանը,
արյունատար անոթներ, ավշային ուղիներ և նյարդաթելեր։

Սերմնալարի կազմության մեջ գտնվող երակներից են՝ ողկույզանման երակները (Pampiniform Plexus), որոնք ապահովում են արյան հետհոսքը՝ ամորձուց, մակամորձուց, սերմնածորանից և դառնում են սերմնալարային երակ։

Ողկույզանման երակները կարող են լայնանալ և դառնալ ոլորուն։ Վարիկոցելե ասելով հասկանում ենք ողկույզանման երակների լայնացումը։ Երկու այլ երակներ ևս ապահովում են ամորձու երակային հետհոսքը, որոնք որպես կանոն վարիկոցելեի դեպքում ընդգրկված չեն լինում այդ պրոցեսի մեջ։

Վարիկոցելեն դա սերմնալարի երակների վարիկոզ լայնացումն է։ Վարիկոցելեն կարող է առաջացնել ամորձու ֆունկցիայի խանգարում, որը հանդիպում է տղամարդկանց 15-20%-ի մոտ և անպտղություն ունեցող տղամարդկանց 40%-ի մոտ։ Վարիկոցելեն կարող է վնասակար ազդեցություն ունենալ՝ սերմի կոնցենտրացիայի, շարժողականության, մորֆոլոգիայի և այլ ֆունցկիաների վրա։

Վարիկոցելեն առավել հաճախ հանդիպում է ձախ ամորձում (մոտավորապես 80-90%), քանի որ առկա են որոշակիանատոմիական առանձնահատկություններ՝

  • Սերմնալարային երակը ձախից լցվում է ձախ երիկամային երակի մեջ։ Աջ կողմում սերմնալարային երակը շեղ անկյան տակ բացվում է ստորին սիներակի մեջ։
  • Արդյունավետ հակա-ռեֆլյուքսային փականի բացակայությունը ձախ սերմնալարային երակի և ձախերիկամային երակի միջև:
  • Ձախ երիկամային երակի ավելի բարձր ճնշում:

 

Վարիկոցելեն ըստ լայնացած երակների չափսերի կարող է լինել՝ (վարիկոցելե)

  • Մեծ չափսի – երբ հեշտությամբ հայտնաբերվում է վիզուալ եղանակով
  • Միջին չափսի – երբ հայտնաբերվում է շոշափման ժամանակ
  • Փոքր չափսի – երբ հայտնաբերելու նպատակով հիվանդը լարում է որովայնը և առաջացնում է ներորովայնային բարձր ճնշում, որը իր հերթին նպաստում է երակների լայնացմանը։ Այս մեթոդը կատարվում է թե շոշափման թե սոնոգրաֆիայի ժամանակ և կոչվում է Վալսալվայի փորձ։

Առկա են մի քանի թեորիաներ, թե ինչ եղանակով է վարիկոցելեն ազդում սերմի որակի վրա, բայց այդ թեորիաներից միայն ջերմայինն է կրում համատարած ընդունելություն։

Ամորձապարկում (փոշտում) ջերմաստիճանը 2-3С ավելի ցածր է մարմնի ջերմաստիճանից, քանի որ ամորձիներում սերմի արտադրման համար պահանջվում է ավելի ցածր ջերմաստիճան (34C), համեմատած մարմնի նորմալ ջերմաստիճանի հետ (36.6C): Վարիկեցելե ունեցող պացիենտների մոտ լայնացած երակային ցանցի պայմաններում ամորձապարկի ջերմաստիճանը փոփոխվում է և հավասարվում է մարմնի նորմալ ջերմաստիճանին, որը առաջացնում է սերմի որակի խանգարումներ, իսկ ուշ փուլերում ամորձու ատրոֆիա։

Այն մարդիկ ովքեր նոութբուք են օգտագործում – երկար ժամանակ ոտքերին դրված վիճակում, իրենց մոտ առաջանում է փոշտի ջերմաստիճանի բարձրացում։ Այս իսկ պատճառով խորհուրդ չի տրվում օգտագործել նոութբուքերը ոտքերին դրված վիճակում։

վարիկոցելե
Ամորձու հիպերթերմիա

Վարիկոցելե ունեցող հիվանդների մեծ մասը չունեն որևէ ախտանշան և հիմնականում դիմում են բժշկին արդեն իսկ առկա անպտղության հետևանքով։ Վարիկոցելե ունեցող տղամարդկանց միայն 2-10%-ի մոտ է լինում ցավ, որը հիմնականում կրում է բութ, ձգող բնույթ, որոշ դեպքերում երկար ոտքի կանգնած մնալուց կարող են առաջանալ սուր ցավեր։
Ֆիզիկալ զննումը համարվում է վարիկոցելեի հայտնաբերման առաջնային մեթոդ։ Վարիկոցելեի դեպքում (փոշտի շրջանում) սերմնալարը շոշափելիս հայտնաբերվում են սերմնալարի լայնացած երակները, որոնք նման են որդանման լայնացած երակների։ Փոշտի ֆիզիկալ հետազոտությունը պետք է լինի ստանդարտ ուրոլոգների համար, քանի որ վարիկոցելեն կարող է ամորձիներին զգալի վնաս պատճառել և այդ հիվանդության բաց թողումը կարող է առաջացնել բարդ հետևանքներ։

Վարիկոցելեի վիրահատական բուժման ցուցումներն են՝ (վարիկոցելե)

  • Ամորձու զգալի դիսկոմֆորտ, որը չի ենթարկվում դեղորայքային բուժման
  • Ամորձու ատրոֆիա (ծավալը < 20մլ, երկարությունը < 4սմ)
  • Անպտղություն – առաջացած սերմի որակի վատացման հետևանքով

Երկարատև վարիկոցելեն կարող է առաջացնել ամորձիների պրոգրեսիվ վնասում, նպաստելով ամորձու ատրոֆիայի (օրգանի չափերի փոքրացում, որն ուղեկցվում է տվյալ օրգանի գործունեության անկումով) և սերմնահեղուկի որակի վատթարացմանը։

Վարիկոցելե

ԲՈՒԺՈՒՄ

Վարիկոցելեի բուժման արդյունավետ դեղորայքային միջոցներ չեն հայտնաբերվել։ Որոշ հետազոտողներ ապացուցել են սննդային հավելումների՝ A, E, C և B վիտամինների, միկրոէլեմենտների՝ ցինկի, սելենի և պղնձի արդյունավետության մասին։


Տարեց տղամարդկանց մոտ վարիկոցելեի հետևանքով Լեյդիգի բջիջների ֆունկցիայի խանգարումը կարող է առաջացնել տեստոստերոնի քանակի նվազում, որը իր հերթին առաջացնում է հիպոգոնադիզմ (սեռական ցանկության, Էրեկցիայի նվազում և այլն)։ Այդ դեպքերում տեստոստերոն փոխարինող թերապիան համարվում է բուժման տարբերակ, երբ պացիենտը մտահոգված չէ պտղաբերության հարցերով։


Վարիկոցելեի դեպքում վիրահատությունը համարվում է առաջնային բուժման եղանակ։ Վիրահատական բուժման էությունն այն է, որ ընդհատվում է ուղիղ երակային կապը ամորձու երակի և ստորին սիներակի միջև, դադարեցնելով արյան հետհոսքը դեպի սերմնալարի ողկույզանման երակային ցանց։