Ուրոլոգ Ազատ Հայկազի Չախոյան

Ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգ, ուրոլոգ եվ անդրոլոգ Ազատ Հայկազի Չախոյանը զբաղվում է միզասեռական համակարգի չարորակ եվ բարորակ գոյացությունների վիրահատական և կոնսերվատիվ բուժմամբ , նաեվ միզասեռական համակարգի ոչ օնկոլոգիական հիվանդությունների ու սեռավարակների բուժմամբ, տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վերականգնմամբ եվ պահպանմամբ:

ԿԵՆՍԱԳՐՈւԹՅՈւՆ

  • 2015-2018 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ ուրոլոգիա և անդրոլոգիա մասնագիտությամբ
  • 2013-2015 Հայկական բժշկական ինստիտուտ, մագիստրատուրա
  • 2008-2013 Հայկական բժշկական ինստիտուտ, բակալավրիատ
  • 2016 Վերապատրաստման դասընթաց՝ ուրոլոգիական ռոբոտիկ վիրաբուժության բնագավառում, Ալմազովի կենտրոն, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան
  • 2016 Վերապատրաստման դասընթաց՝ ուրոլոգիական լապարոսկոպիկ և բաց վիրաբուժության բնագավառում, 26-րդ պետական հիվանդանոց, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան
  • 2018 Մաստեր կլաս՝ «Առնանդամի, ամորձիների, միզապարկի քաղցկեղի և վերին միզուղիների կարցինոմայի ախտորոշում և բուժում», Ամերիկա-ավստրիական հիմնադրամ, Բաց բժշկական ինստիտուտ, Զալցբուրգ, Ավստրիա
  • 2018 Ուրոլոգիական ռեզիդենտների 16-րդ եվրոպական կրթական ծրագիր (EUREP 2018), Պրահա, Չեխիա
  • 2019 Վերապատրաստում, Վիեննայի գլխավոր հիվանդանոց (AKH), Վիեննա, Ավստրիա
  • 2019 Սեմինար՝ «Համակարգային թերապիան ուրոլոգիական ուռուցքաբանության մեջ», Վիեննա, Ավստրիա
  • 2022-ից «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոն, ուրոլոգ/անդրոլոգ/օնկոուրոլոգ (ընդհանուր, էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ)
  • 2022-ից «Աջափնյակ» բժշկական կենտրոն, ուրոլոգ/անդրոլոգ/օնկոուրոլոգ (ընդհանուր, էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ)
  • 2021-ից «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ, ուրոլոգ
  • 2020-2022 Մխիթար Գոշ համալսարան, ուրոլոգիա մասնագիտության անգլերենով դասավանդում արտասահմանցի ուսանողներին
  • 2019-2022 Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ուրոլոգ/անդրոլոգ/օնկոուրոլոգ (ընդհանուր, էնդոսկոպիկ, լապարասկոպիկ)
  • 2016 ԵՊՀ կայուն զարգացման կենտրոն, բժշկական փորձագետ
  • 2015-2016 Երևանի շտապօգնություն, բժիշկ
  • 2012-2015 Երևանի շտապօգնություն, ֆելդշեր
  • 2013 «36.6» դեղատուն, դեղագետ
  • 2016 «Ժամանակակից հարմաշկային և տրանսուրետրալ վիրաբուժություն», համագումար՝ «Էնդոուրոլոգիա և նոր տեխնոլոգիաներ» թեմայով, Դոնի Ռոստով, Ռուսաստան
  • 2016 «Շագանակագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից մոտեցումները», Թբիլիսի, Վրաստան
  • 2019 «Հակասություններ ուրոլոգիական ուռուցքաբանության մեջ» գիտական ժողով, Վիեննա, Ավստրիա
  • 2017-ից Ուրոլոգիական ամերիկյան ասոցիացիայի անդամ
  • 2015-ից Ուրոլոգիական հայկական ասոցիացիայի անդամ
  • 2015-ից Ուրոլոգիական եվրոպական ասոցիացիայի անդամ
Ուրոլոգ,Ազատ Չախոյան

Աշխատելով ուռուցքաբանության ազգային կենտրոնում առավել հաճախ առնչվում ենք հենց ուռուցքային հիվանդություններ ունեցող հիվանդների հետ, ում մոտ հիմնականում հանդիպում է՝ միզապարկի, շագանակագեղձի և երիկամային քաղցկեղներ։ Ուրոլոգիական ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժման դեպքում վիրահատության ընթացքը կարող է հղի լինել բարդ և անկանխատեսելի ընթացքով, այդ իսկ պատճառով կարևոր է, որ բժիշկն ունենա էնդոսկոպիկ, լապարասկոպիկ եվ բաց վիրահատությունների իրականացման մեծ փորձ:

Վիրահատության ընթացքում կարող է կարիք լինել, որ այս մեթոդները փոխարինեն մեկը մյուսին, որպեսզի ունենանք ցանկալի արդյունք։

Ուրոլոգ,Ազատ Չախոյան

Եվրոպական եվ ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիաների ակտիվ անդամ է, հաճախակի մասնակցում է արտասահմանյան ուսուցողական ծրագրերին։ Վերապատրաստման ծրագրերի նպատակը փորձի փոխանակումն է, հմտությունների ավելացումը, որը օգնում է երիտասարդ բժիշկներին առավելապես բարդ վիրահատություններ կատարելիս։ Այդ վերապատրաստումների արդյունքում ձևավորվել է աշխարհի տարբեր երկրների ուրոլոգների մեծ խումբ, որտեղ հաճախակի քննարկվում են բարդ կլինիկական դեպքեր։ Այդ քննարկումների ժամանակ ամեն ներկայացուցիչ կիսվում է իր փորձով և գիտելիքներով, ինչով մեկս մյուսիս օգնում ենք ճիշտ որոշումներ կայացնել և այդ գիտելիքները ներդնել պրակտիկայում:

Բարդ վիրահատություններ, որոնք կատարել է բժիշկ ուրոլոգ Չախոյանը

  • Երիկամի ուռուցքների դեպքում — երիկամի արմատական հեռացում : Երիկամի հեռացումը կատարվում է հիմնականում լապարասկոպիկ եղանակով: Այն դեպքերում, երբ ուռուցքը լինում է շատ մեծ չափսերի և տեխնիկապես անհնար է լինում կատարել լապարասկոպիկ վիրահատություն — կատարվում է երիկամի հեռացում բաց եղանակով
  • Միզապարկի տեղային տարածված քաղցկեղի դեպքում իրականացվում է միզապարկի արմատական հեռացում, որը կատրվում է բաց եղանակով: Այս վիրահատության ընթացքում հեռացվում է միզապարկը և շագանակագեզձը ամբողջությամբ, որից հետո պարտադիր հեռացվում են լիմֆատիկ հանգույցները, որի կատարման մակարդակից է կախված հիվանդի հետագա կյանքի տևողությունը:
  • Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում կատարվում է շագանակագեղձի արմատական հեռացում լապարասկոպիկ կամ բաց եղանակով, որի դեպքում հետվիրահատական շրջանը շատ կարճ է տևում և հիվանդը 3-4րդ օրերին արդեն գնում է տուն:Երիկամի փոքր ուռուցքների դեպքում կատարվում է երիկամի մասնահատում ( ուռուցքի հեռացում պահպանելով երիկամը): Այս վիրահատության ժամանակ նույնպես նախապատվությունը տրվում է լապարասկոպիկ եղանակին և միայն բարդ դեպքերում է, որ կատարվում է երիկամի մասնահատում բաց եղանակով: