Իմ Մասին

Ազատ Հայկազի Չախոյան

ՀՀ ԱՆ Վ․Ա Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նորագոյացությունների բուժման առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված կենտրոնն է Հայաստանում։

Ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգ, ուրոլոգ եվ անդրոլոգ Ազատ Հայկազի Չախոյանը զբաղվում է միզասեռական համակարգի չարորակ եվ բարորակ գոյացությունների վիրահատական և կոնսերվատիվ բուժմամբ , նաեվ միզասեռական համակարգի ոչ օնկոլոգիական հիվանդությունների ու սեռավարակների բուժմամբ, տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վերականգնմամբ եվ պահպանմամբ:

Azat Chakhoyan Image

Աշխատելով ուռուցքաբանության ազգային կենտրոնում առավել հաճախ առնչվում ենք հենց ուռուցքային հիվանդություններ ունեցող հիվանդների հետ, ում մոտ հիմնականում հանդիպում է՝ միզապարկի, շագանակագեղձի և երիկամային քաղցկեղներ։ Ուրոլոգիական ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժման դեպքում վիրահատության ընթացքը կարող է հղի լինել բարդ և անկանխատեսելի ընթացքով, այդ իսկ պատճառով կարևոր է, որ բժիշկն ունենա էնդոսկոպիկ, լապարասկոպիկ եվ բաց վիրահատությունների իրականացման մեծ փորձ:

Վիրահատության ընթացքում կարող է կարիք լինել, որ այս մեթոդները փոխարինեն մեկը մյուսին, որպեսզի ունենանք ցանկալի արդյունք։

Azat Chakhoyan
Ուրոլոգ Ազատ Չախոյան

Բժիշկ Չախոյանը իր պրակտիկայում հաջողությամբ ներդնում է քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները՝ ապահովելով արդյունավետ բուժում և երկարատև արդյունք:

Եվրոպական եվ ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիաների ակտիվ անդամ է, հաճախակի մասնակցում է արտասահմանյան ուսուցողական ծրագրերին։ Վերապատրաստման ծրագրերի նպատակը փորձի փոխանակումն է, հմտությունների ավելացումը, որը օգնում է երիտասարդ բժիշկներին առավելապես բարդ վիրահատություններ կատարելիս։ Այդ վերապատրաստումների արդյունքում ձևավորվել է աշխարհի տարբեր երկրների ուրոլոգների մեծ խումբ, որտեղ հաճախակի քննարկվում են բարդ կլինիկական դեպքեր։ Այդ քննարկումների ժամանակ ամեն ներկայացուցիչ կիսվում է իր փորձով և գիտելիքներով, ինչով մեկս մյուսիս օգնում ենք ճիշտ որոշումներ կայացնել և այդ գիտելիքները ներդնել պրակտիկայում:

Բարդ վիրահատություններ, որոնք կատարել է բժիշկ Չախոյանը

Բժիշկ, ուրոլոգ Ազատ Չախոյանը վիրահատության ժամանակ
  • Երիկամի ուռուցքների դեպքում – երիկամի արմատական հեռացում : Երիկամի հեռացումը կատարվում է հիմնականում լապարասկոպիկ եղանակով: Այն դեպքերում, երբ ուռուցքը լինում է շատ մեծ չափսերի և տեխնիկապես անհնար է լինում կատարել լապարասկոպիկ վիրահատություն – կատարվում է երիկամի հեռացում բաց եղանակով
Բժիշկ Չախոյանը վիրահատելուց
  • Միզապարկի տեղային տարածված քաղցկեղի դեպքում իրականացվում է միզապարկի արմատական հեռացում, որը կատրվում է բաց եղանակով: Այս վիրահատության ընթացքում հեռացվում է միզապարկը և շագանակագեզձը ամբողջությամբ, որից հետո պարտադիր հեռացվում են լիմֆատիկ հանգույցները, որի կատարման մակարդակից է կախված հիվանդի հետագա կյանքի տևողությունը:
Ուրոլոգ Երևանում
  • Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում կատարվում է շագանակագեղձի արմատական հեռացում լապարասկոպիկ կամ բաց եղանակով, որի դեպքում հետվիրահատական շրջանը շատ կարճ է տևում և հիվանդը 3-4րդ օրերին արդեն գնում է տուն:
Ուրոլոգ Ազատ Չախոյան
  • Երիկամի փոքր ուռուցքների դեպքում կատարվում է երիկամի մասնահատում ( ուռուցքի հեռացում պահպանելով երիկամը): Այս վիրահատության ժամանակ նույնպես նախապատվությունը տրվում է լապարասկոպիկ եղանակին և միայն բարդ դեպքերում է, որ կատարվում է երիկամի մասնահատում բաց եղանակով: