Ո՞ր դեպքերում է կատարվում հորմոնալ բուժում:
Շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ հորմոնալ բուժումը կիրառվում է այն դեպքում, երբ քաղցկեղը ագրեսիվ բնույթ ունի և առկա է տեղային տարածում կամ մետաստատիկ ախտահարում:
Հարց բժշկին
Ո՞ր դեպքերում է կատարվում հորմոնալ բուժում:
Պատասխան
Շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ հորմոնալ բուժումը կիրառվում է այն դեպքում, երբ քաղցկեղը ագրեսիվ բնույթ ունի և առկա է տեղային տարածում կամ մետաստատիկ ախտահարում:
Շագանակագեղձի քաղցկեղը հորմոն-կախյալ ուռուցք է, այն սնվում է ամորձիներում արտադրվող արական սեռական հորմոններով: Հորմոնային բուժումն ագրեսիվ քաղցկեղի դեպքում հաճախ լինում է լավագույն լուծումը:
Կա հորմոնային բուժման երկու տերբերակ. դեղորքային և վիրահատական՝ ամորձիների հեռացում:
Շագանակագեղձի քաղցկեղի տեղային տարածված դեպքերում կիրառվում է ճառագայթային բուժում, իսկ մետաստազավորման դեպքում հորմոնալ բուժման հետ մեկտեղ կատարվում է քիմիաթերապևտիկ բուժում