Նախասերմնային հեղուկ
Նախասերմնային հեղուկ ը (Pre-ejaculate, Pre-cum, предэякулят, пред семенная жидкость) տղամարդկանց մոտ սեռական հարաբերության կամ ձեռնաշարժման ժամանակ մինչ սերմնաժայթքումը արտադրվող թափանցիկ հեղուկն է, որը արտադրվում է Կուպերյան և Լիտրեի գեղձերի կողմից, որոնք անցքերով բացվում են միզուկի լուսանցքի մեջ։
Դուք չեք կարող զգալ նախասերմնային հեղուկի դուրս գալը անդամից և չեք կարող կառավարել այն։ Այս հեղուկի ծավալը կարող է լինել շատ տարբեր կախված անհատից և սեռական գրգռվածության աստիճանից, այն տատանվում է մի քանի կաթիլից մինչ 5մլ։ (Նախասերմնային հեղուկ)
- Նախասերմնային հեղուկ ը նեյտրալիզացնում է տղամարդկանց միզուկում թթվային միջավայրը։ Մեզը հաճախ թթվային է և թողնում է թթվային մնացորդներ միզուկում։ Սերմնահեղուկի համար միզուկի թթվային միջավայրը կործանարար է, այդ պատճառով նախասերմնային հեղուկը ապահովում է միզուկի հիմնային միջավայրը։
- Նախասերմնային հեղուկը պարունակում է գլիկոպրոտեին, որը սեռական հարաբերության ժամանակ հանդիսանում է լուբրիկանտ։
- Կանանց հեշտոցում միջավայրը թթվային է և ոչ բարենպաստ սերմնահեղուկի համար։ Նախասերմնային հեղուկը բուֆերի դեր է կատարում նպաստելով հեշտոցի թթվային միջավայրի չեզոքացմանը և օգնում է սերմնաբջիջների ողջ և ակտիվ մնալուն։
Սեռական հարաբերության ժամանակ հղիությունից խուսափելու նպատակով տղամարդիկ ընդհատում են սեռական ակտը, որը կոչվում է coitus interruptus, որի ժամանակ փորձում են մինչ սերմնաժայթքումը առնանդամը դուրս հանել հեշտոցից։
Հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ տղամարդկանց 17-41%-ի մոտ նախասերմնային հեղուկում կարող են լինել սպերմատոզոիդներ և առաջացնել հղիություն։ (Նախասերմնային հեղուկ)
Այն դեպքերում, երբ սերմնաժայթքումից հետո կրկին լինում է սեռական հարաբերություն՝ նախասերմնային հեղուկում սպերմատազոիդների քանակը լինում է շատ ավելի և հղիանալու հավանականությունը ավելի է մեծանում։
Coitus interruptus-ը կամ ընդհատվող սեռական հարաբերությունը չի համարվում կոնտրացեպցիայի (բեղմնականխման) մեթոդ։