Հեշտոցային գարդներելան (Gardnerela Vaginalis) հեշտոցի նորմալ միկրոֆլորայի մի մասն է, այն կազմում է հեշտոցի միկրոօրգանիզմների մոտ 1%-ը։ Արտաքին կամ ներքին անբարենպաստ գործոնների ազդեցությունից, բակտերիան սկսում է ակտիվորեն բազմանալ և ճնշել նորմալ միկրոֆլորան։
Գարդներելյոզը միզասեռական համակարգի բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է հեշտոցային գարդներելա (Gardnerela Vaginalis) բակտերիայի ակտիվացման և տարածման հետևանքով։
Գարդներելան հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով այդ թվում նաև օրալ և անալ սեռական հարաբերության հետևանքով։ Գարդներելան կարող է փոխանցվել և կոնտկատային եղանակով՝ այլ մարդու հիգիենիկ միջոցներ օգտագործելուց, ինֆեկցված անձնավորության ներքնազգեստ կրելուց։
Հեշտոցային գրդներելան արտազատում է քացախաթթու և ամինաթթուներ, որոնք հեշտոցի միջավայրը (pH) դարձնում են ավելի հիմնային, որից առաջանում է՝ բորբոքման զարգացում, տեղային իմունոսուպրեսիա և երկրորդային ինֆեկցիայի միացում։ Գարդներելյոզը ինֆեկցիոն ծագում ունի, բայց չի համարվում սեռավարակ։
Հեշտոցային գարդներելյոզի (բակտերիալ վագինոզ) սկզբնական և ամենատարածված ախտանշանը դա տհաճ հոտի առկայությունն է։ Տհաճ հոտը զգալի է լինում սեռական հարաբերությունից հետո։ Սերմնահեղուկի հիմնային լինելը հեշտոցում առաջացնում է ամինային խմբերի արտազատում, որը իր հերթին պատճառ է լինում տհաճ՝ ձկան հոտի առկայությանը։
Գարդներելյոզի առաջացման հիմնական պատճառներն են՝
- Անկանոն սեռական հարաբերություններ։ Սեռական հարաբերություն առանց պահպանակների։ Նոր
զուգընկերը կարող է լինել պաթոգեն միկրոֆլորայի կրող։ - Հաճախակի սերմնաժայթքումներ դեպի հեշտոց – գարդներելյոզի առաջացման հիմնական պատճառներից է։
Դա պայմանավորված է նրանով, որ սերմնահեղուկը հեշտոցի միջավայրը դարձնում է ավելի հիմնային։ - Հորմոնալ դիսբալանս։ Հորմոնալ փոփոխությունները առաջանում են հղիության, կլիմաքսի կամ որոշ
դեղամիջոցների օգտագործման ժամանակ։ - Հակաբիոտիկների ընդունումը առանց բժշկի նշանակման կրում է զգալի ռիսկեր։ Հակաբիոտիկների
օգտագործումը խթանում է պայմանական պաթոգեն միկրոֆլորայի ակտիվացմանը հեշտոցում։ - Հիգիենիկ միջոցների ոչ ճիշտ կիրառումը՝ տամպոնների երկարատև օգտագործում։
- Էնդոկրին համակարգի հիվանդություններ։ Գարդներելյոզը երբեմն առաջանում է շաքարային դիաբետի
հետևանքով – արյան գլյուկոզայի բարձր մակարդակը խախտում է հեշտոցի թթվա-հիմնային
հավասարակշռությունը։
ԿԼԱՍԻՖԻԿԱՑԻԱ
Տարբերում ենք գարդներելյոզի 3 ստադիա
1. Սուր, երբ պացիենտը ունենում է արտահայտված կլինիկական դրսևորումներ՝ ցավ որովայնի ստորին
հատվածում, առատ արտադրություն հեշտոցից կամ միզուկից, ցավ սեռական հարաբերության ժամանակ։
2. Ենթասուր, երբ կլինիկական դրսևորումները թույլ են արտահայտված, երբ առկա է դիսկոմֆորտ միզելու
ժամանակ, ցավերը ավելի մեղմ են և հեշտոցի արտադրությունը չափավոր է։
3. Լատենտ, երբ ախտանշանները պրակտիկորեն բացակայում են։
Գարդներելյոզը պետք չէ բուժել ինքնուրույն, անհրաժեշտ է դիմել և ստանալ ճիշտ բուժում։ Նշանակվում է հակաբակտերիալ, հակաբորբոքային, լորձաթաղանթի միկրոֆլորան կարգավորող բուժում։ Բուժումից հետո իրականացվում են կրկնակի հետազոտություններ։