Թաքնված առնանդամը դա բնածին կամ ձեռքբերովի անոմալիա է, որի ժամանակ առնանդամի չափսերը և ֆունկցիան նորմալ են, բայց անդամը թաքնված է շրջակա հյուսվածքների մեջ որոնք են՝ փոշտը (ամորձապարկ) և ցայլային շրջանի ճարպային շերտը: Գեր տղամարդկանց մոտ կարող է առաջանալ ճարպի կուտակում ցայլային շրջանում, որի ժամանակ առնանդամը մասնակի կամ ամբողջական թաքնվում է ճարպային շերտում:
Թաքնված առնանդամը կարող է առաջացնել դժվարություններ՝ միզարձակության, հիգիենայի պահպանման և սեռական հարաբերության ժամանակ: Առագաստանման ամորձապարկը (Парусовидная мошонка, Scrotal webbing, Penoscrotal webbing) առավել հաճախ հանդիպող բնածին անոմալիայի տարատեսակ է, երբ ամորձապարկը սկիզբ է առնում ոչ թե անդամի հիմքից այլ անդամի սանձիկի (գլխիկի) հատվածից:
Առագաստանման փոշտ ունեցող մարդկանց մոտ սեռական հարաբերության ժամանակ կարող է առաջանալ դիսկոմֆորտի, ցավի զգացողություն: Պահպանակ կրելը այս դեպքերում խիստ դժվարացած է: Այս դեպքում պացիենտներին դուր չի գալիս առնանդամի ընդհանուր տեսքը, երբ անդամը թաքնված է ամորձապարկի թաղանթների միջև և արդյունքում կարող է առաջանալ հոգեբանական ճնշվածություն պայմանավորված արտաքին սեռական օրգանների տեսքով:
Ստուգվել է 5881 մարդ, որից 236-ի մոտ հայտնաբերվել է այս խնդիրը: Այս հետազոտական տվյալից կարելի է հետևություն անել, որ խնդիրը բավականին տարածված է: Այս անոմալիան կարելի է շատ հեշտ կարգավորել: Կատարվում է վիրահատական միջամտություն՝ փոշտի պլաստիկա, (Scrotoplasty, Пластика мошонки) որի ժամանակ հեռացվում է ավելորդ մաշկը և արդյունքում վերականգնվում է առնանդամի բնական տեսքը: