Էրեկտիլ դիսֆունկցիան (իմպոտենցիա) խանգարում է, որի դեպքում տղամարդը դժվարանում է հասնել էրեկցիայի կամ չի կարողանում պահպանել էրեկցիան սեռական հարաբերության ժամանակ:
Սա տարածված խնդիր է հատկապես 40-ն անց տղամարդկանց շրջանում և կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներից՝ ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական:
Էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառներից են սիլդենաֆիլը (Վիագրա), տադալաֆիլը (Սիալիս) և վարդենաֆիլը (Լևիտրա) օգնում են մեծացնել արյան հոսքը դեպի առնանդամ:
1. Ֆիզիկական պատճառներ
— Սրտանոթային հիվանդություն. Սրտային հիվանդությունների ժամանակ առաջանում է արյան շրջանառության խանգարում: Զարկ
երակային հիպերտենզիան կամ աթերոսկլերոզը ևս կարող են էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառ հանդիսանալ:
— Շաքարային Դիաբետ. Դիաբետի հետևանքով առաջացած նյարդային խանգարումները և արյան անոթային շրջանառության խանգարումները հանգեցնում են էրեկտիլ դիսֆունկցիայի:
— Հորմոնալ խանգարումներ. Տեստոստերոնի ցածր մակարդակը կամ էնդոկրին այլ խնդիրները կարող են խաթարել սեռական ֆունկցիան:
— Նյարդաբանական խնդիրներ. Նյարդաթելերի վնասվածքներ, որոնք առաջացել են կոնքի վիրահատությունների կամ նյարդաբանական հիվանդությունների հետևանքով — օրինակ՝ ցրված սկլերոզ:
2. Հոգեբանական պատճառներ
— Սթրես և անհանգստություն. Հոգեբանական անհանգստությունը պայմանավորված՝ աշխատանքով, հարաբերություններով կամ սոցիալական տարբեր ասպեկտներով կարող է առաջացնել էրեկտիլ դիսֆունկցիա:
— Դեպրեսիա. Դեպրեսիան և հարակից գործոնները, ինչպիսիք են ցածր ինքնագնահատականը, կարող են բացասաբար ազդել լիբիդոյի և սեռական ֆունկցիայի վրա:
— Հարաբերությունների հետ կապված խնդիրներ. Զուգընկերոջ հետ կոնֆլիկտները, վստահության կամ մտերմության բացակայությունը կարող են խանգարել լիարժեք էրեկցիայի առաջացմանը:
3. Ապրելակերպ:
— Ալկոհոլ խմելը, ծխելը և ցածր ֆիզիկական ակտիվությունը մեծացնում են Էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացման հավանականությունը: Բուժման մեթոդներ Էրեկտիլ դիսֆունկցիայի բուժումը կարող է ներառել տարբեր մոտեցումներ՝ կախված պատճառներից.
— Դեղամիջոցներ. դեղամիջոցները, ինչպ
— Հոգեթերապիա. Հոգեբանի հետ աշխատելը կարող է օգնել կառավարել անհանգստությունը, սթրեսը և դեպրեսիան, որոնք կարող են լինել էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառ:
— Ապրելակերպի փոփոխություններ. Ծխելը թողնելը, չափավոր քանակությամբ ալկոհոլ օգտագործելը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը և առողջ սննդակարգը նույնպես նպաստում են էրեկտիլ ֆունկցիայի բարելավմանը:
— Հորմոնալ թերապիա. Տեստոստերոնի ցածր մակարդակի դեպքում կարող է նշանակվել տետոստերոն փոխարինող թերապիա:
— Ֆիզիոթերապիա. Հիմնականում կիրառվում են վակումային սարքեր, որոնք լավացնում են առնանդամի արյան շրջանառությունը: Էրեկտիլ դիսֆունկցիան բուժելի է և շատ տղամարդիկ կարող են վերականգնել կամ զգալիորեն բարելավել իրենց սեռական ֆունկցիան ճիշտ մոտեցման և մասնագիտական օգնության դեպքում: